Կայացել է Գերմանիայի կանցլերի և Ադրբեջանի նախագահի պաշտոնական հանդիպումը
25/08/2018 12:50
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիա կանցլեր Անգելա Մերկելը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, նրան դիմավորել են փոխվարչապետ Յագուբ Իյուբովը, Արտաքին գործերի փոխնախարար Խալաֆ Խալաֆովը և այլ պաշտոնատար անձինք:
Այնուհետև տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի պաշտոնական հանդիպումը:
Պաշտոնական հանդիպման ավարտից հետո Անգելա Մերկելը և Իլհամ Ալիևը հանդիպել են ընդլայնված կազմով, որտեղ նրանք ելույթ են ունեցել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում