AM | RU
USD
EUR
RUB

ՌԴ-ում տարբեր մակարդակի շուրջ 5 հազար ընտրություն է անցկացվել քվեարկության միասնական օրվա շրջանակներում

 

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում սեպտեմբերի 9-ին տարբեր մակարդակի շուրջ 5 հազար ընտրություն է անցկացվել քվեարկության միասնական օրվա շրջանակներում: Մասնավորապես, ռուսաստանցիներն ընտրում էին Դաշնության 26 սուբյեկտների ղեկավարների եւ 16 տարածաշրջանների խորհրդարանների պատգամավորների, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին:

Բավականին թեժ պայքար է ծավալվել Ռուսաստանի չորս տարածաշրջանների՝ Պրիմորիեի եւ Խաբարովսկի երկրամասի, Խակասիա Հանրապետության, ինչպես նաեւ Խաբարովսկի երկրամասի նահանգապետների ընտրություններում: Այնտեղ չի հաջողվել որոշել հաղթողներին, թեկնածուները կպայքարեն երկրորդ փուլում: Այսպես, Պրիմորիեի երկրամասում մրցակցելու են «Եդինայա Ռոսիա» կուսակցությունից թեկնածու Անդրեյ Տարասենկոն (հավաքել Է ձայների 46,56 տոկոսը) եւ կոմունիստ Անդրեյ Իշչենկոն (24,64 տոկոս): Խաբարովսկի երկրամասում երկրորդ փուլ են անցել ՌԼԴԿ-ից թեկնածու Սերգեյ Ֆուրգալը (35,81 տոկոս) եւ տարածաշրջանի գործող ղեկավար Սերգեյ Շպորտը (35,62 տոկոս): Խակասիա Հանրապետությունում ընտրություն են անելու ՌԴ կոմկուսից թեկնածու Վալենտին Կոնովալովի (44,81 տոկոս) եւ եդինոռոս Վիկտոր Զիմինի (32,42 տոկոս) միջեւ: Վերջապես, Վլադիմիրի մարզում երկրորդ փուլ են անցել գործող նահանգապետ Սվետլանա Օռլովան (36,42 տոկոս) եւ ՌԼԴԿ-ից թեկնածու Վլադիմիր Սիպյակինը (31,19 տոկոս):

Յուրատեսակ ռեկորդ Է սահմանել Յամալա-Նենեցյան ինքնավար շրջանի ղեկավարի պաշտոնակատար 30-ամյա Դմիտրի Արտյուխովը, որին Օրենսդիր ժողովի պատգամավորները նախօրյակին հաստատեցին նահանգապետի պաշտոնում. նա դարձել Է տարածաշրջանի ամենաերիտասարդ ղեկավարը Ռուսաստանում: Մյուս տարածաշրջաններում նահանգապետի ընտրություններում ընդհանուր առմամբ անակնկալներ չեն գրանցվել, եւ առաջատարներ են դարձել ավելի վաղ տարածաշրջանների ղեկավարների ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակվածները: Մասնավորապես, Կրասնոյարսկի երկրամասում հաղթանակ Է տարել նահանգապետի պաշտոնակատար Ալեքսանդր Ուսսը (60,19 տոկոս), Տյումենի մարզում՝ Ալեքսանդր Մոորը (65,86 տոկոս), Նիժնի Նովգորոդի մարզում՝ Գլեբ Նիկիտինը (67,75 տոկոս), Պսկովի մարզում՝ Միխայիլ Վեդյորնիկովը (70,68 տոկոս), Կեմերովոյի մարզում՝ Սերգեյ Ցիվիլյովը (81,29 տոկոս): Բացի այդ, իր պաշտոնը պահպանել Է Մոսկվայի մարզի գործող նահանգապետ Անդրեյ Վորովբյովը (62,52 տոկոս):

Մոսկվայի քաղաքագլխի ընտրություններում սպասելիորեն հաղթել Է Սերգեյ Սոբյանինը: Մոսկվայի գործող քաղաքագլուխը տեղամասային ընտրական հանձնաժողովներից ստացված 99 տոկոս արձանագրությունների տվյալների ամփոփումից հետո հավաքում Է ընտրողների ձայների 70,02 տոկոսը: Մոսկվայի քաղաքային ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ Սոբյանինի օգտին քվեարկել են 1,5 միլիոնից ավելի քաղաքացիներ: Երկրորդ տեղն զբաղեցնում Է ՌԴ կոմկուսից քաղաքագլխի թեկնածու Վադիմ Կումինը, որի օգտին քվեարկել Է ընտրողների 11,44 տոկոսը, երրորդ տեղում «Արդար Ռուսաստան»-ից թեկնածու Իլյա Սվիրիդովն Է՝ 6,76 տոկոս ձայներով: Ընտրություններին մասնակցությունը կազմել Է 30,36 տոկոս:

Լրահոս
Ովքե՞ր են ատելություն տարածում արցախցիների դեմ Ազատության հրապարակում հարձակվել են Հրանտ Մարգարյանի վրա Դատարանը չբավարարեց Թվադյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը Աֆղանստանում պայթյունի հետևանքով հինգ երեխա է մահացել Առաջիկայում Ռոբերտ Քոչարյանը հնարավորություն կունենա հանդիպել իր աջակիցների հետ. Վիկտոր Սողոմոնյան ՀՅԴ ԳՄ. Գործադիր իշխանությունը պարտավոր է հետևողական միջոցներ ձեռնարկել Երկրաշարժ՝ Հայաստանում Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը մեկնաբանեց խափանման միջոցը փոխելու մասին դատարանի որոշումը Ռոբերտ Քոչարյանը ազատ կարձակվի Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 80 անգամ Արա Զոհրաբյան. Իշխանության ներկայացուցիչները պետք է զսպվածություն ցուցաբերեն Բողոքի ակցիա՝ Ռոբերտ Քոչարյանի վճռի հրապարակումից առաջ. ՈՒՂԻՂ Քոչարյանի պաշտպանը կոչով դիմեց Փաշինյանին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Իրանի և Ռուսաստանի կողմից կարող է ընկալվել որպես շանտաժային. Կարեն Բեքարյան Փաստաբան. Պատգամավորի հայտարարությունն ուղղակի կոչ է տապալել սահմանդրական կարգը Ալումյան. Իրավիճակն, իրոք, ծայրահեղ լարվել է ՀՀ ԱԺ իշխող խմբակցության պատգամավորը հրապարակավ մտահոգիչ տեղեկություն է հայտնել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանի ասուլիսը Ադրբեջանը վստահեցրել է ՈՒԵՖԱ-ին, որ Հենրիխ Մխիթարյանի անվտանգությունը Բաքվում երաշխավորված է Հարցում. թուրք աղջիկները չեն ցանկանում ընտանիք կազմել ադրբեջանցի տղաների հետ Արշավիր Ղարամյան. Վաղը ուշ է լինելու «Ժամանակ». Արմավիրի թիվ 5 դպրոցի տնօրենը ի՞նչ է ստիպել ծնողներին «Հրապարակ». Կառավարման համակարգում «փշերի» վրա են «Ժամանակ». Էջմիածնի քաղաքապետը կրկին սկանդալի մեջ է հայտնվել «Փաստ». Կոտայքի մարզպետի եղբայրը քաղաքացու է ծեծի ենթարկում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 18 Հունաստանը Թուրքիայից պահանջել է դադարեցնել ապօրինի գործողությունները Կիպրոսի տնտեսական գոտում «Տիգրանակերտ»-ում տեղի է ունեցել մարտական հրաձգությամբ գումարտակային մարտավարական զորավարժություն Չավուշօղլու. «Հենց Ռուսաստանը պատրաստ լինի S-400-ները մատակարարել, մենք կվերցնենք դրանք» Փաշինյանը՝ Բակո Սահակյանի՝ Քոչարյանին ազատ արձակելու խնդրանքի մասին Փաշինյանն ու Պուտինը կհանդիպեն Սանկտ Պետերբուրգում Երթուղային տաքսիների և ավտոբուսների վարորդներին Օրհնած խաչեր կբաժանվեն Փաշինյանը խոստանում է չդանդաղեցնել Ղարաբաղի հարցով Ադրբեջանի հետ բանակցությունները Դատարանը Վաչագան Ղազարյանի օգտին որոշում է կայացրել Քոչարյանի փաստաբաններն ասուլիսի տեսանյութեր հրապարակեցին Էմին Թորոսյանը նշանակվել է Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրեն Լավրով. Ռուսաստանը չի ձգտում դուրս գալ Եվրոպայի խորհրդից Հայաստանի ապագան սերտորեն կապված է նոր տեխնոլոգիաների հետ. ՀՀ նախագահ Արցախի ԱԳՆ-ն անդրադարձել է բանակցությունների ձևաչափի և հակամարտության կարգավորման իրավական հիմքերի շուրջ Ադրբեջանի շահարկումներին Ռուսաստանի դեմ ամերիկյան պատժամիջոցների երկրորդ փաթեթը պատրաստ է
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan