«168 Ժամ». Ինչ սպասումներ ունեն Ռուսաստանն ու ԵՄ-ն հայաստանյան զարգացումներից
Նմանատիպ
«168 Ժամի» հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն՝ անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ Մոսկվայի սպասելիքներին, ասել է. «Մոսկվայի տեսանկյունից, հաշվի առնելով այն խնդիրները, որոնք կան հայ-ռուսական հարաբերություններում, ցանկալի կլիներ այն ընդդիմության էական ներկայացվածություն խորհրդարանում, որի հետ Մոսկվան նախկինում աշխատել է, որպեսզի իշխանությունը չունենար այնպիսի մեծամասնություն, որը, շատերը մտածում են, թե կունենա: Բայց Մոսկվան հանգիստ է այս հարցերում, քանի որ նկատում է, որ իրադարձությունները դեռ զարգանում են»:
Ինչ վերաբերում է Արևմուտքին, ապա բրիտանացի վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնն ասել է, որ ԵՄ-ն սովորաբար առողջ քաղաքական համակարգի և գործընթացների կողմնակից է, որտեղ կա իշխանություն, ընդդիմություն, արտախորհրդարանական ազդեցիկ ակտիվ ուժեր, քաղաքացիական հասարակություն: «Բայց սրանք նաև արտասովոր քաղաքական զարգացումներ են, ԵՄ-ին մնում է հետևել և տեսնել, թե ինչ է տեղի ունենալու»,- ասել է նա»:
Փորձագետների հետ զրույցի մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում