Անդրանիկ Կարապետյանը՝ Եվրոպայի ոսկե մեդալակիր
25/10/2018 20:32
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Ծանրամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկան առաջնությունում, որը անցկացվում է Լեհաստանի Զամոսկ քաղաքում, էջմիածինցի Անդրանիկ Կարապետյանը /85 կգ/ պոկել է 176 կգ, հրել 193 կգ և երկամարտի 369 կգ արդյունքով գրավեց առաջին տեղը և նվաճեց չեմպիոնի կոչումը։
ՀԱՕԿ լրատվական բաժնից հայտնում են, որ նա ոսկե մեդալի արժանացավ պոկում և հրում վարժություններով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում