Ադրբեջանցի լրագրողին ՌԴ-ում լրտեսության մեջ են կասկածում
13/11/2018 12:13
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության իրավապահները Մոսկվայում աշխատող ադրբեջանցի լրագրող Նամիկ Հասանովին կասկածում են արտասահմանյան հատուկ ծառայությունների հետ կապեր ունենալու և լրտեսության մեջ:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Հասանովը հերթական անգամ Բաքու այցից վերադառնալիս իմացել է, որ Ռուսաստանում կասկածվում է լրտեսության մեջ:
Օդանավակայանում սահմանապահները Նամիկ Հասանովին ուղեկցել են ետ՝ադրբեջանական տարածք և տեղեկացրել, որ ՌԴ մուտք գործելու դեպքում անմիջապես կկալանավորվի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում