Աշխարհարռչակ D.J.-ը Երևանում երեկո կանցկացնի. Pahest33-ը ներկայացրել է միջոցառման մանրամասները

Աշխարհարռչակ D.J.-ը Երևանում երեկո կանցկացնի. Pahest33-ը ներկայացրել է միջոցառման մանրամասները

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.am: Յան Բլոմքվիստը ժամանակակից աշխարհի ամենայուրահատուկ սոլոերաժիշտններից մեկն է ու էլեկտրոնային երաժշտության ամենաթրենդային բենդի ղեկավարը։ Վաղը՝ նոյեմբերի 23-ին, նա Երևանում է լինելու բացառիկ համերգային այցով. միայն մեկ օր, միայն մեկ երեկո, Տերյան 91 հասցեում՝ երեկոյան ժամը 21։00-ից մինչ լուսաբաց։ Յան Բլոմքվիստին Հայաստան հրավերել է Pahest33-ը, որն էլ իր հերթին Երևան քաղաքի ամենայուրահատուկ ու կոնցեպտային բառ-ռեստորանն է։

«Pahest33-ը կարևորում է որակյալ ակումբային երաժշտության զարգացումը Հայաստանում։ Երևան քաղաքը համաշխարհային ակումբային կյանքին հաղորդակից դարձնելը մենք մեր կարևոր նպատակն ենք համարում»,– նշեց Pahest33 գործառնական ղեկավար Ջոն Մկրտչյանը։ Նա նաև հավելեց, որ նմանատիպ նախաձեռնությունների շնորհիվ Երևան քաղաքը որակյալ զբոսաշրջիկների համար գրավիչ ուղղություն է դառնում, ի վերջո Յան Բլոմքվիստին կենդանի կատարմամբ ունկնդրելու հնարավորությունները քիչ են։

Յան Բլոմքվիստը բնակվում է Բեռլինում։ Նրա երաժշտական ոճը անվանում են էլեկտրո-փոփ կամ ակումբային սոուլ։ 2012թ.-ին Յան Բլոմքվիստի «Something says» երգը պայթեցրեց համացանցը, որից հետո Յանը մեծ ճանաչելիություն ձեռք բերեց։ Ներկայիս երաժշտական շրջագայության շրջանակում Յան Բլոմքվիստը և բենդը այցելել են Բարսելոն, Ցյուրիխ, Անտվերպեն, Բուդապեշտ, Վիեննա և նոյեմբերի 23-ին կլինեն Երևանում։

Երևանյան երեկոյի մասնակից արտիստներն են Հայկ Կարոյի Կարապետյանը, Գերմանիայից հրավիրված դի-ջեյ՝ Թումետոթը (Tummetott), «բի թու բի» (B2B) Լուսի Սովա և Արիկ Կ-ը։Տոմսերը կարելի է ձեռք բերել Pahest33-ից, Երևան Մոլից կամ այցելեով tomsarkgh.am։ Հարցերի դեպքում՝ 044 99 99 59։

Հետևեք մեզ նաև Telegram-ում