AM | RU
USD
EUR
RUB

Բացահայտվել է կեղծ թղթադրամների պատրաստմամբ և իրացմամբ զբաղվող հանցավոր խումբ

 

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.am: Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության օպերատիվ ստորաբաժանումների և քննչական դեպարտամենտի իրականացրած լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և համալիր քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է կեղծ թղթադրամների պատրաստմամբ և իրացմամբ զբաղվող հանցավոր խումբ, տեղեկացնում են ԱԱԾ լրատվական ծառայությունից։

Ըստ աղբյուրի, բացահայտման արդյունքում հայտնաբերվել են ավելի քան 850 հազար ԱՄՆ դոլար կեղծ թղթադրամներ, որից 25 հազարը՝ իրացման պահին, իսկ մնացած մասը՝ պատրաստման փուլում, ինչպես նաև դրանց տպման համար նախատեսված սարքավորումները:

ՀՀ ԱԱԾ աշխատակիցները, իրացնելով կեղծ փողերի շրջանառության վերաբերյալ ստացված տվյալները՝ օպերատիվ-վերահսկողության ներքո կազմակերպել են 25 հազար ԱՄՆ դոլար կեղծ թղթադրամի գնումը, որից անմիջապես հետո ընդհանուր թվով 13 բնակարաններում և ավտոմեքենաներում իրականացվել են միաժամանակյա խուզարկություններ, որոնց արդյունքում էլ հայտնաբերվել են պատրաստման փուլում գտնվող շուրջ 835 հազար ԱՄՆ դոլար կեղծ թղթադրամները, դրանց տպման համար նախատեսված համակարգչային սարքավորումներ և այլ պարագաներ:

Կեղծ թղթադրամների տպման վայրում հայտնաբերվել է նաև շուրջ 1.5 կգ քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որի մի մասը կշռված և փաթեթավորված է եղել՝ հնարավոր է, որ նախատեսվել են իրացման համար:

Քրեական գործով բացահայտվել են խմբի 7 անդամներ, կատարվել են ձերբակալություններ: Նախաքննությունը շարունակվում է:

Միջոցներ են ձեռնարկվում՝ շրջանառության մեջ դրված կեղծ փողերի այլ նմուշներ հայտնաբերելու ուղղությամբ:

Լրահոս
Պարոն վարչապետ, ներկայացրե՛ք Հայաստանի զարգացման Ձեր հստակ տեսլականը. Տեսանյութ Ո՞ւմ է ներկայացնում Պյոտր Սվիտալսկին մեր երկրում. Հրանտ Մելիք-Շահնազարյան Կարող է՝ Սվիտալսկին զանգել, լացել է. Արթուր Դանիելյանը և Կոնստանտին Տեր-Նակալյանը դուրս եկան ոստիկանության շենքից Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ Սպասում ենք Ադեկվադի տղաներին. Հրանտ Մելիք-Շահնազարյան (ՈՒՂԻՂ) ԼԳԲՏ համայնքի պաշտպանի պաշտպան Ոստիկանությունը բերման է ենթարկել «Ադեկվատ»-ի անդամներին Օրենքի գերակայությունը և իշխանությունների տարանջատման սկզբունքը պետք է հարգել. Ժոզեֆ Դոլը՝ Փաշինյանի կոչի մասին Արթուր Դանիելյանին, Կոնստանտին Տեր-Նակալյանին և «Ադեկվատ» նախաձեռնության մի քանի այլ անդամների բերման են ենթարկել ոստիկանություն (Տեսանյութ) Անկարայում գյուլենականների հետ կապի մեղադրանքով 140 զինվորականի ձերբակալման որոշում է կայացվել Առաջադրված մեղադրանքը չեմ ընդունում անհիմն լինելու պատճառով. Լևոն Երանոսյան Լոռիում վաղը գազ չի լինի Հրապարակվել է ԵՄ-ՀՀ գործընկերության իրականացման զեկույցը Աննա Հակոբյան ջան, տեր կանգնեք ձեր խմբագրությանը, ձեռքից գնում է... Մխիթարյանը չի մեկնի Բաքու. պաշտոնական Ադրբեջանը նախապես չզգուշացված լայնածավալ զորավարժությունների անցկացմամբ խախտել է ԵԱՀԿ հանձնառությունը. ՀՀ ԱԳՆ ԵԽԽՎ-ից քաղաքական գործիչներին հորդորում են զերծ մնալ արդարադատությանը միջամտելուց ՀՅԴ ԳՄ. Փաշինյանը որդեգրել է ժողովրդի գործոնը շահարկող մարտավարություն ՌԴ ԱԴԾ. Ահաբեկիչները քիմիական զենք և անօդաչուներ ունեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մայիսի վերջին կժամանեն տարածաշրջան Կոնստանտին Տեր-Նակալյան. Միջադեպ եղել է միայն մամուլի էջերում Ճեպազրույց՝ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի հետ Ադրբեջանի կողմից Մխիթարյանի ու հայկական ծագում ունեցող երկրպագուների նկատմամբ քայլը ՀՀ ԱԳՆ-ն համարում է ռասիզմի նոր դրսևորում Վաղը ԱԺ արտահերթ նիստ կլինի «Իրատես». Կառավարությունում էլ համաձայն չեն եղել Փաշինյանի երեկվա կոչերին «Ժամանակ». Ո՞վ է այն միակ դատավորը, ում հաջողվել է աննախադեպ հաջողություն գրանցել «Փաստ». Քանի՞ երկիր կա, ուր գործադիրի ներկայացուցիչը կոչ է անում ճնշել դատական իշխանությանը «Ժողովուրդ». Նախարարությունը «Գարդասիլ 4»-ի ներդրման համար դրամաշնորհ է ստացել «Հրապարակ». «Չեմ ուշացել, պոեզդ չի, որ ուշանաս» «Ժամանակ». Նոր օրենքով էլ չի լուծվում մարզպետների ընտրության հարցը «Հրապարակ». Փաշինյանին շատերն են զգուշացրել «Ժողովուրդ». Բակո Սահակյանը տվել է անհրաժեշտ պատասխաններ` հանդարտ, իրեն բնորոշ ձևով «Հրապարակ». ԲԴԽ անդամի հայտարարությունը տարբերվում է կառույցի դիրքորոշումից ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 21 Կալանավորումների ալիք՝ Թուրքիայի բանակում և արտգործնախարարությունում Ավարտվել է Բակո Սահակյանի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հանդիպումը Ռոբերտ Քոչարյանի համար երաշխավորագիր ներկայացնելը լրացուցիչ լարվածություն առաջացնելու նպատակ չէր հետապնդում. Բակո Սահակյան (Տեսանյութ) Հայտնի է դարձել՝ ինչ հիմքով է դատավորը կասեցրել Մարտի 1-ի գործի վարույթը և դիմել ՍԴ Բացառում եմ, որ մենք ունենանք այդպիսի լարվածություն. Բակո Սահակյան ՀՅԴ-ն հանրահավաք է հրավիրում Ազատության հրապարակում Քոչարյանի և մյուսների գործով վարույթը կասեցվել է. այն ուղարկվել է Սահմանադրական դատարան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan