ԱՄՆ-ի Սենատը դատապարտեց Ռուսաստանի գործողությունները Կերչի նեղուցում

ԱՄՆ-ի Սենատը դատապարտեց Ռուսաստանի գործողությունները Կերչի նեղուցում

 

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը նոյեմբերի 29-ին միաձայն բանաձեւ է ընդունել Կերչի նեղուցի իրադարձությունների պատճառով Ռուսաստանի գործողությունների դատապարտմամբ: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է երկրի օրգենսդիր մարմնի վերին պալատի կայքում:

«Ընդունված է Սենատի 709-րդ բանաձեւը, որը դատապարտում է Կերչի նեղուցում Ռուսաստանի սադրիչ գործողություններն ուկրաինական ռազմածովային ուժերի դեմ»,- նշված է Սենատի պորտալում: Բանաձեւի հեղինակներից մեկը՝ Ռոն Ջոնսոնը (հանրապետական Վիսկոնսինի նահանգից), պատմել Է, որ փաստաթուղթը բովանդակում է«նավերի անհապաղ վերադարձման եւ կալանավորվածների ազատ արձակման կոչ»: Նրա խոսքով՝ բանաձեւը «գրեթե 50 համահեղինակ ունի Սենատում», որի տեղերը հասնում են 100-ի: Փաստաթղթում նաեւ աջակցություն է հայտնվում Կիեւի իշխանություններին:

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 29-ին ավելի վաղ ԱՄՆ-ից մեկնել է Արգենտինա: Ինքնաթիռնում նա որոշում է ընդունել չեղյալ հայտարարել գագաթնաժողում Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը՝ կապված Կերչի նեղուցի իրադարձությունների հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում