Թուրքիայի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ
12/01/2019 13:16
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ աղբյուրը:
«Մեր նախարարը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ: Նրանք քննարկել են վերջին իրադարձությունները Սիրիայում»,– հայտնել է աղբյուրը:
ՀԻշեցնենք, որ փետրվարին Թուրքիայի ԱԳՆ պատվիրակությունը կմեկնի Վաշինգտոն՝ հանդիպումներ անցկացնելու պետքարտուղարությունում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում