Ադրբեջանցի մեկ տասնյակ քաղբանտարկյալներ հացադուլ են անցկացնում
14/01/2019 17:09
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանցի 9 քաղբանտարկյալներ հացադուլ են սկսել և իրենց համերաշխությունը հայտնել դեկտեմբերի վերջին բանտում հացադուլ սկսած ընդդիմադիր բլոգեր Մեհման Հուսեյնովին:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:
Ադրբեջանցի իրավապաշտպան Օգթայ Գյուլալիևի փոխանցմամբ՝ հացադուլ սկսած քաղբանտարկյալներին հնարավոր է միանան նաև այլ քաղբանտարկյալներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում