Արոնյանը Ջիբրալթարի մրցաշարի առաջարներից է
28/01/2019 11:03
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամներ Հրանտ Մելքումյանը և Լևոն Արոնյանը շարունակում են ելույթները Ջիբրալթարի մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի 6-րդ տուրում Արոնյանը սև խաղաքարերով հաղթել է Անգլիան ներկայացնող շախմատիստ Նայջել Շորթին: Հրանտ Մելքումյանը և Էլինա Դանիելյանը պարտություն են կրել:
Այժմ Արոնյանը առաջատարներից մեկն է: Նա ունի 5 միավոր:
Ջիբրալթարի միջազգային մրցաշարին մասնակցում է 250 շախմատիստ: Մրցանակային ֆոնդը կազմում է 25 000 եվրո: Այն կտևի հունվարի 22-31-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում