Էրդողանը քննադատել է ԵՄ-ին՝ միգրացիոն համաձայնագիրը չկատարելու համար

Էրդողանը քննադատել է ԵՄ-ին՝ միգրացիոն համաձայնագիրը չկատարելու համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կատարում միգրացիոն համաձայնագրով երկրի առաջ ստանձնած պարտավորությունները, հայտնում է РИА Новости-ն:

Նրա կարծիքով՝ Թուրքիան բոլորից շատ է ցուցաբերում մարդասիրական օգնություն: Նա նշել է, որ ի տարբերություն ԵՄ-ի՝ Անկարան սիրիացի փախստականներին տրամադրել է 35 միլիարդ դոլար:

Բացի այդ՝ Էրդողանը կարծում է, որ արևմտյան երկրները թույլ պայքար են մղում «Իսլամական պետություն» (Ռուսաստանում արգելված) ահաբեկչական խմբավորման դեմ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում