AM | RU
USD
EUR
RUB

Կառավարությունը մեր պատուհանից. Երջանկության մեխանիկա

 

Երջանիկ եղեք, ձեր ցավը տանեմ

Շաբաթվա թերևս ամենակարևոր իրադարձությունը կարելի է համարել կառավարության ծրագրի ընդունումը, որը մոտ օրերս կներկայացվի ԱԺ հաստատմանը։

Image result for Փաշինյանի կառավարությունը

Թեպետ ծրագրում չկան ոչ կոնկրետ թվեր, ոչ էլ ժամկետներ, այնուամենայնիվ այն կարելի է գնահատել դրական։ Որքան էլ թվերի բացակայությունը փաստաթղթին ավելի շատ տալիս է ոչ թե կոնկրետ մեկ կառավարության ծրագրի տեսք, որը պետք է իրականացվի շատ կոնկրետ ժամկետներում, այլ նմանվում է ռազմավարական ծավալուն տեսլականի, որի իրականացման համար պահանջվում է երկարատև ժամանակ, այնուամենայնիվ կյանքը ցույց է տալիս, որ մարդիկ այնքան էլ հավատ չեն տածում թվային արտացոլումներով հագեցած փաստաթղթերին։

Ծրագրում առկա են նաև այնպիսի դրույթներ, ավելի շուտ վերնագրեր, որոնք ձգտում են թափանցել մարդկային հոգեբանության խորքերը ու վեր հանել այնպիսի թելեր, որոնք հազարամյակներ շարունակ եղել են փիլիսոփաների ու հոգեբանների ուշադրության կենտրոնում։

Ազատ, արժանապատիվ և երջանիկ քաղաքացին

Ահա այսպես է վերնագրված կառավարության ծրագրի մի ամբողջ գլուխ։

Գաղտնիք չէ, որ երջանկությունը խիստ ներանձնական, խիստ հարաբերական ու ոչնչով չբացատրվող զգացողություն է։ Գոյություն չունի երջանկության մեկ ընդհանրական բանաձև։ Դրայզերի «Ստոիկ» վեպում հերոսուհին ասում է․ Եթե ինձ վիճակված է լինել դժբախտ, ապա լավ է լինել հարուստ դժբախտ, քան աղքատ։

Image result for Փաշինյանի թիմը

Այնինչ մեկ ուրիշի համար հարստությունն ինքնին արդեն երջանկություն է։ Մեկի համար երջանկությունն իր ընտանիքն է, իսկ մեկ ուրիշը երջանկություն է համարում անկախությունն ու ազատությունը։ Մեկի համար երջանկությունը հաստատուն անդորությունն է, այսպես ասած հոգու նիրվանան, մեկ ուրիշի համար երջանկությունը ակնթարթներ են, տվյալ պահի հոգեվիճակ ու ապրումներ։ Ոմանք էլ առհասարակ կասկածում են թե երջանկությանը և թե դժբախտությանը հավասարապես, oրինակ` Լառոշֆուկոն, որը գտնում է, որ մարդը միայն իր պատկերացումների մեջ է ամենադժբախտը և ամենաբախտավորը:

Եվ եթե կառավարությանը հաջողվի իրականացնել իր մտադրությունը և գտնել մարդկանց երջանիկ դարձնելու ուղին, ապա միայն պետք է ողջունել։

Որքան էլ ասեն, որ ըստ վիճակագրական տվյալների, ամենաերջանիկ երկրների շարքում դասվող սկանդինավյան երկրները նաև առաջին հորիզոնականներում են ինքնասպանությունների բարձր ցուցանիշով, այնուամենայնիվ քաղաքացիներին երջանիկ դարձնելու ձգտման մեջ որևէ քննադատելի բան չկա։

Թերևս կարիք չլիներ այսքան սևեռվել այս հարցի վրա, սական կառավարության ծրագիրը պետք է լինի հստակ, զերծ փիլիսոփայական ու ռոմանտիկ ձևակերպումներից։

Միայն ցավալի է, որ երջանկության ձգտման առումով մենք օրիգինալ չենք։ Օրինակ երջանկության նախարարություն կա Բութանում և նախատեսվում էր այն բացել Արաբական Միացյալ Էմիրություններում։ Սակայն Բութանում մարդիկ դավանում են բուդդիզմ, որը ավելի շատ փիլիսոփայություն է, քան կրոն և որի գլխավոր նպատակը մարդկային երջանկությունն է, իսկ ԱՄԷ-ն իր կենսամակարդակով այնքան է բարձրացել, որ քաղաքացիների ֆինանսական նման բարեկեցությունը դարձել է մի այլ «մտահոգություն» և առաջացել է մարդկանց որևէ բանով զբաղեցնելու անհրաժեշտություն։

Широка страна моя родная…

Համայնքների միավորման գործընթացին զուգընթաց՝ անցում կկատարվի տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգին. նախատեսված է ծրագրում։

Image result for հհ տարածք

Սակայն կյանքը ցույց տվեց, որ մարդիկ դժգոհ էին համայնքների խոշորացումից, որի արդյունքում համեմատաբար փոքր համայնքները կլանվում են մեծերի կողմից։ Խոշորացումը մարդկանց զրկում է համայնքներում կյանքն ինքնուրույն կառուցելու հնարավորությունից ու հանգեցնում բարդությունների։ Խոշորացումը բերում է ժողովրդավարության թուլացմանն ու տեղական ինքնակառավարման տրամաբանության այլափոխմանը։ Արդյունքում լինում է այն, որ միավորված համայնքի ղեկավարը հաճախ չի ընդունվում առավել փոքր, բայց նախկինում առանձին մի ամբողջ համայնքների կողմից։

Ինչ վերաբերում է համամասնական ընտրակարգին, ապա նշանակում է, որ այդուհետ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն ունենալու են քաղաքական նշանակություն, քանի որ ցանկացած մարդ, ով կհավակնի ընտրվել համայնքի ղեկավար, պարտավոր է լինելու անպայման անդամագրվել որևէ կուսակցության (կյանքը ցույց է տվել հիմնականում իշխող), այլապես հնարավորություն չի ունենա մասնակցելու ընտրություններին։ Սա նույնպես հանգեցնելու է տեղական ինքնակառավարման մարմինների տրամաբանության ու ապաքաղաքական բնույթի այլափոխմանը։

Եթե Երևանում, Գյումրիում և Վանաձորում ավագանու անդամների (արդյունքում քաղապետի) ընտրությունները տեղի են ունենում համամասնական ընտրակարգով, դա դեռ չի ապացուցում, որ այդ ընտրակարգի հաստատումը պարտադիր է ու արդյունավետ հանրապետության բոլոր համայնքներում։

Մեկը կորցնում է աշխատանքը, մյուսն էլ՝ աշխատավայրը

Փոփոխություններ են նախատեսվում նաև կառավարության կառուցվածքում։ 17 նախարարությունների փոխարեն կլինեն 12-ը։

Image result for կառավարության նախարարությունները

Օպտիմալացումը միանշանակ դրական երևույթ է, երբ հնարավորինս քիչ ծախսերով հաջողվում է ստանալ առավելագույն արդյունքներ։ Պետական համակարգի թեթևացմանը զուգահեռ, տնտեսվում են բյուջեի գումարները, ինչն էլ հնարավորություն է տալիս ոչ միայն մեծացնել այդ գումարների առավել արդյունավետ օգտագործումը, այլև կարող է նպաստել պետական ծառայողների կենսամակարդակի բարձրացմանը։

Սակայն ցանկացած օպտիմալացման հիմքում մարդն է և անցումը պետք է կատարվի այնպես, որ չառաջացնի սոցիալական ցնցումներ։ Երբ մարդը կորցնում է իր աշխատանքը ոչ թե պարտականությունների թերացման, այլ ընդամենը օպտիմալացման արդյունքում, ապա այդ մարդու մոտ առաջանում է իր հանդեպ գործված անարդարության գիտակցում և որքան էլ Կապի և Տրանսպորտի նախարարը հայտարարի, որ մարդկանց հնարավորություն է տրվում այլ աշխատանք փնտրելու, ապա դա չի թեթևացնում գործազուրկ դարձած մարդու և նրա ընտանիքի սոցիալական վիճակը։

Մեծ զեղչեր

Միանշանակ ողջունելի է վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջամտությունը, ինչի արդյունքում նոր սերնդի ՀԴՄ-ների արժեքը 160000 դրամից նվազվեց 60000 դրամի։ Բացի այդ այն քաղաքացիները, ովքեր արդեն ձեռք էին բերել նախկին գնով, կհրավիրվեն ՊԵԿ վերահաշվարկի։

Image result for ՀԴՄ-ների արժեքը 160000 դրամ

Սակայն հարց է առաջանում, մի բան, որը կարելի էր ձեռք բերել 60000 դրամով, ինչու՞ էր սկզբնական փուլում առաջարկվում 100000 դրամով ավել։

Միթե՞ մեր պետական մարմինները դեռևս այնքան ինքնաբավ չեն, որ ցանկացած հարցում առաջանում է վարչապետի անմիջական միջամտութան կարիքը։

Մեկի համար երջանկություն, մյուսի համար զոռբայություն

Շաբաթը կարելի է ամփոփել նրանով, ինչով հնարավոր էր և սկսել։

Թեպետ կառավարությունը ցանկանում է մարդկանց երջանկացնել, բայց Վլադիմիր Կարապետյանը երջանկության հասնելու համար կարծես չի կիսում մարդկանց շտապողականությունն ու արդար ձգտումը։

Օրեր առաջ վարչապետի մամլո խոսնակը հանդիպեց բացօթյա առևտրականների հետ։ Մարդիկ գուցե բորբոքված էին, ինչը հասկանալի է, որովհետև կորցնում են իրենց հանապազօրյա հացը։ Գուցե անհամբեր էին, ինչը նույնպես հասկանալի է, քանի որ այդ մարդկանց կորցրած յուրաքանչյուր օրը սոցիալական, ֆինանսական ծանր հարված է նրանց ընտանիքներին։

Image result for Վլադիմիր Կարապետյանը հանդիպեց

Սակայն Վլադիմիր Կարապետյանի պատասխանը առևտրականներին, այն է, հիմա դուք զոռբայությա՞մբ եք ուզում հարցը լուծել, անսպասելի էր։ Ինչպես նաև անսպասելի էր նրա հռետորական հարցը․ 11 տարի էլ ես չեմ ունեցել աշխատանք, հիմա ի՞նչ, գնամ ասեմ կառավարությանն ինձ աշխատանքով ապահովեք։

Նախ հարգարժան Վլադիմիր Կարապետյանին հարկ է հիշեցնել, որ նա արդեն ապահովված է աշխատանքով, բացի այդ մարդիկ հավաքվել էին կառավարության շենքի դիմաց ոչ թե աշխատանքի տեղավորվելու խնդրանքով, այլ իրենց ունեցած աշխատանքից չզրկելու պահանջով։

Ինչևէ, նման պահվածքը պետական պաշտոնյայի, հատկապես վարչապետի մամլո խոսնակի կողմից խիստ զարմանալի էր, քանի որ Վլադիմիր Կարապետյանը մշտապես աչքի է ընկել զսպվածությամբ ու բարեկրթությամբ։

Արմեն ՍՏԵՓԱՆՅԱՆ

Լրահոս
Ղազինյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին. Հնարք է պատասխանատվությունից խուսափելու Ռուսաստանի դեսպանը խոսել է Փաշինյան-Պուտին առաջիկա հանդիպման մասին Հայաստանում ՌԴ դեսպանը հայ-ռուսական հարաբերությունները դրական է գնահատում Բուլղարիայի ԱԳ փոխնախարարը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Կանդելակի․ Զելենսկին, ինչպես Փաշինյանը, նոր պետք է հասկանա կառավարման բարդությունն ու ծավալը Ազգային ժողովի բակում հիմնվեց հայ-ռուսական բարեկամության ծառուղի ՀՀ նախագահը ստորագրել է ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխությունների՝ մեծ աղմուկ հանած օրենքը Ես նեղը չեմ ընկել, չեմ ընկնում, չեմ ընկնելու. Հայկ Մարությանը՝ ԲՀԿ խմբակցության ղեկավարին Թուրքիայի արտգործնախարար. «ԱՄՆ-ն արդեն չափն անցնում է» Այսօր տեղի կունենա Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Արթուր Վանեցյանի գործով դատական նիստը Մոսկվա-Երևան ինքնաթիռի ուղևոր է մահացել Բակո Սահակյանը մասնակցել է ՀԱՊՀ-ի կողմից Արցախում գորշ ածխի և պոլիմերային մնացուկների՝ ածխաջրածինների փոխարկման թեմայով շնորհանդեսին ԱԺ-ն ընդունեց հանքարդյունաբերության կազմակերպությունների իրական սեփականատերերին բացահայտելու նախագիծը ԱԺ-ն կողմ քվեարկեց ԵԱՏՄ անդամ երկրների և Չինաստանի միջև փոխգործակցության խորացմանը նպաստող համաձայնագրին ԱԺ-ն ընդունեց ՏՏ ոլորտի ընկերությունների հարկային արտոնությունների ժամկետը երկարաձգելու օրենքի նախագիծը Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Սարավան-«Զանգեր» հատվածում բուք է Հայաստանի ռուսական ավիաբազան կվերազինեն Սու-30ՍՄ կործանիչներով. աղբյուր ԱՄՆ-ն կչեղարկի Թուրքիային տված իրանական նավթի ներկրման ժամանակավոր արտոնությունը Ահաբեկչությունից հետո տուրիստները զանգվածաբար լքում են Շրի Լանկան Ազգային ժողովում շարունակվում է հերթական քառօրյա նիստը. ՈՒՂԻՂ «Իրատես». Ինչ հիմքով են մի ամբողջական հիմնարկ տեղափոխում «Ժամանակ». Ով է նշանակվել ավտոմեքենաների մաքսազերծմամբ զբաղվող Նորագավիթի մաքսային կետի տնօրեն «Փաստ». Վարչապետի աշխատակազմում որոշակի լարվածություն կա «Ժամանակ». Ովքեր են կանգնած Ամուլսարի ոսկու հանքավայրի մոնիտորինգով զբաղվող ընկերության հետևում «Իրատես». Իշխանությունները ձեռնամուխ են եղել նոր իդեա-ֆիքսի իրականացմանը «Ժամանակ». Շարունակվում է տնտեսության եկամտաբեր ճյուղերի վերաբաշխման գործընթացը «Հրապարակ». Մակունցին նոր Տոյոտա Քեմրի են գնել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Ապրիլի 23 Ստամբուլում 4 հարկանի շենք է փլուզվել Սերժ Սարգսյան.«Կարող է հարցերի քչություն լինի, պատասխանների քչություն չի լինի» Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ Տեր Ղազարը վերադարձավ իր իրավունքներին ու պարտականություններին Ոստիկանությունն ապրիլի 24-ին Երևանի մի շարք փողոցներում կսահմանափակի երթևեկությունը Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. Մաս 3 Կրեմլը հրաժարվել է շնորհավորել Զելենսկիին հաղթանակի կապակցությամբ Մայիսին տեղի կունենա թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություն Հրետանային զորամասերից մեկի ստորաբաժանումները մարտական տագնապով դուրս են բերվել զորավարժարան «Իսլամական պետություն»-ը նոր դիրքավորման գործընթաց է սկսել Իրաքում. Սաֆրաստյան Ամերիկացի սենատորը Թուրքիային առաջարկել է ընտրել С-400-ի և պատժամիջոցների միջև Արցախի պետական նախարարն ընդունել է փայտամշակման արտադրությամբ զբաղվող մի խումբ ձեռներեցների
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan