AM | RU
USD
EUR
RUB

Ներում ստանալու համար դիմել է 250 դատապարտյալ. Ովքեր են ներում ստացած դատապարտյալները

 

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, Aysor.am: Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի կողմից ներման խնդրագիր ներկայացնելու և ներում չստանալու շուրջ առաջացած աղմուկի հետքերով Aysor.am-ը փետրվարի 4-ին գրավոր հարցում էր ուղարկել Արդարադատության նախարարություն՝ պարզելու, թե որքան դատապարտյալ է ներման խնդրագիր ներկայացրել և ի վերջո, ովքեր են ներում ստացած դատապարտյալները:

Արդարադատության նախարարությունից տասն օր անց ստացած գրավոր պատասխանից տեղեկանում ենք, որ 2018 թվականի ապրիլի 26-ից մինչև դեկտեմբերի 28-ը ընկած ժամանակահատվածում դատապարտյալների կողմից Արդարադատության նախարարություն է ներկայացվել 250 ներման խնդրագիր, որի արդյունքում Հանրապետության նախագահը ներման խնդրագիր ներկայացրած 136 դատապարտյալի վերաբերյալ ընդունել է ներման խնդրագրերի մասին հրամանագրեր:

Ըստ այդմ՝ Հանրապետության նախագահը ներման խնդրագիր ներկայացրած Բորիս Սարգսի Հակոբյանին և Նարեկ Գուրգենի Սարգսյանին ներում է շնորհել՝ համապատասխանաբար կրճատելով նրանց նկատմամբ նշանակված պատժաչափերը մեկ տարի վեց ամսով և մեկ տարով։

Ըստ տրամադրված տեղեկատվության՝ Բորիս Սարգսի Հակոբյանը ազատազրկման է դատապարտվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ (սպանություն) և 235-րդ (ապօրինի զենք պահելը) հոդվածների առաջին մասերով նախատեսված արարքների կատարման համար, իսկ Նարեկ Գուրգենի Սարգսյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի երկրորդ մասի 14-րդ կետով նախատեսված արարքի կատարման համար (մարդու առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ):

Արդարադատության նախարարի անունով ուղարկված հարցմամբ հետաքրքրվել էինք նաև, թե արդյոք եղել են ներում ստացածների մեջ ցմահ դատապարտյալներ: Ի պատասխան մեզ տեղեկացրել են, որ ցմահ դատպարտյալները ներման խնդրագրեր ներկայացրել են, սակայն նրանց ներում չի շնորհվել:

Մեր մյուս երկու հարցերը վերաբերել էին ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանին: Մասնավորապես, հետաքրքրվել էինք՝ ի՞նչ հիմքով ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանին ներում չի շնորհվել և ի վերջո փորձել էինք ճշտել՝ ճի՞շտ են այն տեղեկությունները, որ Զեյնալյանը և Ներման հարցերի հանձնաժողովը դրական եզրակացություն են տվել Մհեր Ենոքյանի ներման խնդրագրին։

Արդարադատության նախարարությունից, սակայն, այս հարցին չեն պատասխանել՝ վկայակոչելով հայաստանյան օրենսդրությունը. «Միաժամանակ հայտնում ենք, որ հաշվի առնելով ներման հետ կապված հարաբերությունների առանձնահատկությունը՝ 2018 թվականի հունիսի 15-ի «Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի N 782-Ն որոշմամբ սահմանվել է, որ Հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկված հարցերը և արտահայտված դիրքորոշումները ենթակա չեն հրապարակման: Հետևաբար Արդարադատության նախարարությունը 6-րդ և 7-րդ հարցերի վերաբերյալ իրավասու չէ որևէ տեղեկատվություն տրամադրել»:

Նախարար Արտակ Զեյնալյանը խնամքով թաքցնում է այդ տեղեկությունը, սակայն մեր աղբյուրները պնդում են, որ ինքը կողմ է եղել ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանին ներում շնորհելուն և նույնիսկ դրական պատասխան է տվել դատապարտյալի խնդրագրին:

Լրահոս
Կալանավորումների ալիք՝ Թուրքիայի բանակում և արտգործնախարարությունում Ավարտվել է Բակո Սահակյանի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հանդիպումը Ռոբերտ Քոչարյանի համար երաշխավորագիր ներկայացնելը լրացուցիչ լարվածություն առաջացնելու նպատակ չէր հետապնդում. Բակո Սահակյան (Տեսանյութ) Հայտնի է դարձել՝ ինչ հիմքով է դատավորը կասեցրել Մարտի 1-ի գործի վարույթը և դիմել ՍԴ Բացառում եմ, որ մենք ունենանք այդպիսի լարվածություն. Բակո Սահակյան ՀՅԴ-ն հանրահավաք է հրավիրում Ազատության հրապարակում Քոչարյանի և մյուսների գործով վարույթը կասեցվել է. այն ուղարկվել է Սահմանադրական դատարան Սորոսի «օգնությունը» Հայաստանին՝ անցումային արդարադատությամբ Միհրան Հակոբյան. Նիկոլ Փաշինյանն իր պատգամավորներին թույլ չի տալիս կայանալ Դավիթ Բալայանը դատարան մուտքին խոչընդոտելու փաստով հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել «Սվիտալ-Սիկ» սա է մեր մեսիջը. Արթուր Դանիելյան «Այդպիսի բան մի՛ արեք». Freedom House-ի ծրագրերի տնօրենը դատապարտել է Փաշինյանի՝ դատարանների մուտքերը փակելու կոչը Զելենսկին պաշտոնապես ստանձնել է Ուկրաինայի նախագահի պաշտոնը ԲՀԿ-ն Փաշինյանին հորդորում է չեղարկել իր կոչը Կոչ ենք ուղղում մեր ժողովրդի բոլոր զավակներին ցուցաբերել հանդարտություն, զերծ մնալ բռնություններից. Գարեգին Բ-ն ուղերձ է հղել «Հայաստանը օկուպացիայի տակ է». Ակցիա Եվրամիության գրասենյակի դիմաց (Տեսանյութ, լուսանկարներ) Երևանում կայծակի հետևանքով տրոլեյբուս է այրվել Ի՞նչ է կատարվում դատարանների դիմաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները վախենում են խոստովանեն իրենց մասնակցությունը Սահմանադրական դատարանի մոտ իրավիճակը լարված է Ահազանգ․ խառնամբոխն արդեն իսկ հասցրել է կոտրել դատարանների ապակիները. Ռուբեն Մելիքյան Դատավոր Բալայանն ընկել է պատուհանից ՈւՂԻՂ․ Երևանում արգելափակում են դատարանների շենքերը Սա պատերազմ է մեր պետականության դեմ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 20 ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հանդես է եկել հայտարարությամբ Ինչու են ոստիկանները կանգնեցրել Վիտալի Բալասանյանի ավտոմեքենան. ՈՒՂԻՂ Արմեն Սարգսյանի հայտարարությունը Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի հայտարարարությունը Վարչապետի հրահանգը քրեաիրավական գնահատմամբ, Սահմանադրական կարգի տապալում է Արշավիր Ղարամյան. Լևոն Հայրապետյանի ծանր օրերին, նախագահ Սահակյանն արել է ամեն ինչ՝ հնարավորն ու անհնարինը. Տեսանյութ Ովքե՞ր են ատելություն տարածում արցախցիների դեմ Ազատության հրապարակում հարձակվել են Հրանտ Մարգարյանի վրա Դատարանը չբավարարեց Թվադյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը Աֆղանստանում պայթյունի հետևանքով հինգ երեխա է մահացել Առաջիկայում Ռոբերտ Քոչարյանը հնարավորություն կունենա հանդիպել իր աջակիցների հետ. Վիկտոր Սողոմոնյան ՀՅԴ ԳՄ. Գործադիր իշխանությունը պարտավոր է հետևողական միջոցներ ձեռնարկել Երկրաշարժ՝ Հայաստանում Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը մեկնաբանեց խափանման միջոցը փոխելու մասին դատարանի որոշումը Ռոբերտ Քոչարյանը ազատ կարձակվի
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan