AM | RU
USD
EUR
RUB

Իսրայելական Aeronautics ընկերությունը Ադրբեջանում հաղթել է 13մլն դոլարի ԱԹՍ-ների պայմանագիր

 

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: Իսրայելական Aeronautics Defense Systems ընկերությունը, լիցենզիայի վերականգնումից հետո 2 շաբաթ անց, հայտարարել է Ադրբեջանում բազմամիլիոնանոց մրցույթ հաղթելու մասին։ Այս մասին տեղեկանում ենք The Jerusalem Post-ից։

Ընկերության հայտարարության մեջ ասվում է, որ երկու տարվա պայմանագիրն արժեցել է 13մլն դոլար, որով նախատեսվում է Orbiter 1K անօդաչու թռչող սարքերի սպասարկման աշխատանքներ, որոնք վաճառվել են ընկերության հիմնական գնորդին։

Մեկնարկից հետո սարքը, որն ունի անաղմուկ էլեկտրական շարժիչ, կարող է ինքնուրույն սկանավորել տեղանքը, հայտնաբերել ու ոչնչացնել շարժական կամ կայուն թիրախները։ Սարքավորումների կոմպլեկտը ներառում է էլեկտրաօպտիկական և ինֆրակարմիր տեսախցիկներ, կապի և տեղեկություն հաղորդելու միջոցներ, որը ղեկավարում է օպերատորը։ Թիրախը չհայտնաբերելու դեպքում այն հնարավոր է հետ վերադարձնել ու իջեցնել օդապարիկի միջացով։

Հիշեցնենք, որ 2017թ.-ի օգոստոսին տեղեկություններ տարածվեցին, համաձայն որոնց ընկերությունը կասկածվում էր իր Orbiter 1K կամիկաձե դրոնները, Ադրբեջանի պաշտոնյաների պահանջով, փորձարկել էր Լեռնային Ղարաբաղում ընդդեմ հայ զինվորականների։ Իսրայելի ոստիկանությունը քրեական հետաքննություն էր սկսել անօդաչու թռչող սարքեր արտադրող ընկերության նկատմամբ։ Իսրայելի դատարանը, սակայն, ընդունել էր «լռության կարգադրություն» (gag order), որը սահմանափակում էր գործի վերաբերյալ տեղեկատվության հոսքը, այդ իսկ պատճառով էլ գործի քննության մանրամասներ հայտնի չեն։

Փետրվարի 4-ին Իսրայելի կառավարությունը թույլատրել էր Aeronautics Defense Systems Ltd. ընկերությանը վերսկսել անօդաչուների վաճառքն Ադբեջանին։

 

 

Լրահոս
Անցած մեկ օրում Սիրիա է վերադարձել 749 փախստական Արայիկ Հարությունյանը պարտավոր է գոնե մի քիչ տղամարդկություն գտնել իր մեջ և հրաժարական ներկայացնել. Դավիթ Սահակյանց (տեսանյութ) Ապազգային քաղաքականության ու քաղաքական տրանսգենդերիզմի խաչմերուկներում «Սերժ Սարգսյանը երբևէ ուղղակի կամ անուղղակի շփում չի ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ». ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ Պաշտոնների նշանակումներ ՊՆ-ում Չի կարող դատարանը կախված լինել մի խումբ անձանցից. Ալվինա Գյուլումյան Էլեկտրաէներգիայի անջատումներ մայրաքաղաքում և յոթ մարզերում Կամո Քոչունցը նոր պաշտոնի է նշանակվել Նոր նշանակում Ռուսաստանում «ամենավտանգավոր» վարորդների ցուցակում կան հայկական անուններ Թուրքիան ԱՄՆ-ին հայտնել է, որ չի հրաժարվի C-400-ից ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող ցուցարարները շարունակում են նստացույցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Կրակային պատրաստության պարապմունքներ՝ 2-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում ԱԺ-ն ընդունեց Դանիայի հետ վիզայի տրամադրումը դյուրացնելու համաձայնագիրը վավերացնելու օրինագիծը ՌԴ ՊՆ-ն պատասխանել է Սիրիայի հարցով իր պարտավորությունները չկատարելու մասին Թուրքիայի հայտարարությանը ԱԱԾ-ն կալանավորել է Ոստիկանության Թումանյանի բաժնի պետին Հայաստանի համար գազը չի թանկանա մինչև գարուն. Փաշինյան Աննա Դանիբեկյանը մերժեց դատախազի բացարկի միջնորդությունը Կատարը չեղարկում է Հայաստանի քաղաքացիների համար մուտքի արտոնագրի պահանջը Դավիթ Տոնոյանը 10 օր արձակուրդում կլինի Հրազդանի թիվ 8 հիմնական դպրոցում բացվել է ֆրանսերենի դասասենյակ Սերժ Սարգսյանը մեկնել է Խորվաթիա՝ մասնակցելու ԵԺԿ համագումարին և գագաթնաժողովին ԱԱԾ-ն կալանավորել է Ոստիկանության Թումանյանի բաժնի պետին «Այդ լուծման հիմքում փոխզիջումն է». Զատուլինը Պոզներին ներկայացրել է Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման իր բանաձևը (տեսանյութ) Խախտումներ` «Գորիս» ՔԿՀ-ում․ Մարդու իրավունքների պաշտպանն ամփոփել է մշտադիտարկման արդյունքները Իշխան Սաղաթելյանն՝ Արայիկ Հարությունյանին. Քեզ գերազանցեցիր, չափդ անցար Հայտնի է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կազմը․ ԱԺ նիստը՝ ուղիղ Նախարարն իր վրա արդեն վերցրել է նաև արդարադատության նախարարի ֆունկցիան, երևի շուտով արդարադատությունն էլ միացնեն ԿԳՄՍՆ-ին. ԵՊՀ դասախոս Տեղի ունեցող իրադարձությունները խիստ վիրավորական են հայկական մարզաշխարհի համար. Մարզական ֆեդերացիաների հայտարարությունը՝ Մելինե Դալուզյանի վերաբերյալ Լարված իրավիճակ Նուբարաշենի հոգեբուժարանի 7-րդ հատուկ բաժանմունքում. 50-ից ավելի հիվանդներ հացադուլ են հայտարարել Վարչապետի աշխատակազմի ՊՈԱԿ-ի փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանի մուտքը ՀՀ արգելվել է՝ նրա կողմից երկրի անվտանգությանը գոյություն ունեցող սպառնալիքների պատճառով ԵՊՀ դասախոս. Նախարարն ասաց՝ գնացեք, լեզու գտեք ձեր գործընկերների հետ, սա կառուցողական քննարկման առաջա՞րկ է ԱԺ-ում ընթանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության քվերակությունը. Ուղիղ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների բողոքի ակցիան.Ուղիղ Գլուխ արդուկելու կամ գլխառադ անելու ֆորմուլան ԱԺ-ն շարունակում է աշխատանքը ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամ դարձնելու օրինագիծը Միշտ այդպես է լինում, երբ երկրի ղեկավարը սեռափոխվածներին է իր անձնական պահպանության տակ վերցնում... ԵՊՀ-ում շարունակվում է Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով դասադուլը Ատելության կուսակցության տղաներ և աղջիկներ, կարելի՞ է չէ մի քիչ ավելի գրագետ լինել...
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan