Նոր իշխանության գործունեության հետևանքով ունենք միջազգային հանրության կոշտ գնահատական

Նոր իշխանության գործունեության հետևանքով ունենք միջազգային հանրության կոշտ գնահատական

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, FacebookԱրցախյան հիմնահարցի ճակատում պետական հեղաշրջմանը հաջորդած շուրջ 10 ամիսների ընթացքում նոր իշխանության գործունեության հետևանքով ունենք միջազգային հանրության կոշտ գնահատական: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, փաստացի, նշանակում է.

1. Բանակցային ձևաչափը փոփոխման ենթակա չէ: Այսինքն, Արցախի Հանրապետությունը չի մասնակցելու բանակցություններին:

2. Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածություններն առոչինչ են հայտարարված: Այսինքն, 2016-ի ապրիլյան մարտական գործողությունների մեր համար բարենպաստ քաղաքական կապիտալիզացիան այլևս գոյություն չունի:

Ըստ էության, իշխանությունը բանակցություններն ու հիմնահարցի շուրջ միջազգային կոնյուկտուրան անբարենպաստ հուն է տեղափոխել: Լրջանալու պահն է: Հուսանք, սխալները շտկելու հնարավորություններ կան դեռ:

Միհրան ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում