Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է լինելու

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է լինելու

 

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, Times.am: Վրաստանում Հայաստանի դեսպանատնից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության տեղեկացնում են, որ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 106-րդ կիլոմետրին տարվող շինարարական աշխատանքների պատճառով մարտի 27-ի ժամը 10։00-12։00-ը ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը փակ կլինի տրանսպորտային բոլոր միջոցների համար։ Այս մասին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում