Սամվել Տեր-Սահակյանը Եվրոպայի առաջնության առաջատարներից ետ է կես միավորով
27/03/2019 09:50
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում կայացան 8-րդ տուրի պարտիաները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ տոնեցին Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Արման Փաշիկյանը: Ոչ-ոքի գրանցեցին Սամվել Տեր-Սահակյանը, Սերգեյ Մովսեսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Հրանտ Մելքումյանը: Միայն Շանթ Սարգսյանը պարտություն կրեց:
8-րդ տուրից հետո Սամվել Տեր-Սահակյանը շարունակում է կես միավորով ետ մնալ առաջատարներից:
Եվրոպայի անհատական առաջնության ավարտին մնացել է 3 տուր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում