Կրեմլ. Փաշինյանը Պուտինի հետ զրույցում երախտագիտություն է հայտնել Ղարաբաղյան բանակցային գործընթացում ծանրակշիռ միջնորդի դերի համար
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, Aysor.am: Այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Ն.Փաշինյանը տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ մարտի 29-ին Վիեննայում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին և շնորհակալություն հայտնել ռուսաստանյան կողմին` բանակցային գործընթացում ծանրակշիռ միջնորդականդերի համար»:
«Վ.Պուտինը վերահաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ այսուհետ ևս աջակցել կարգավորման հիմնարար ասպեկտների լուծումների որոնման հարցում, այդ թվում, ԵԱՀԿ Մինսկի խմբի գծով», – նշել են Կրեմլից:
Բացի այդ, քննարկվել են երկկողմ հարաբերությունների վերաբերյալ մի շարք արդիական հարցեր, նաև փոխգործակցության վերաբերյալ՝ եվրասիական տարածքում ինտեգրացիոն միություններ շրջանակներում:
Ավելի վաղ Ն.Փաշինյանի և Վ.Պուտինի հեռախոսազրույցի մասին տեղեկություն էր տարածել կառավարության մամուլի ծառայությունը, որում ԼՂ հակամարտության մասին անդրադարձը սահմանափակվում էր մեկ նախադասությամբ. «ՀՀ վարչապետը տեղեկատվություն է ներկայացրել օրեր առաջ Վիեննայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կայացած հանդիպման մասին»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում