ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, Times.am: ՀՀ տարածքում ապրիլի 5-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ, կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարներիհամար, իսկ մարդատար ավտոմեքենաների համար` դժվարանցանելի: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառավտոճանապարհը: Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում մառախուղ է: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում