«Չելսի»-ն, «Բենֆիկա»-ն և «Վալենսիա»-ն հաղթեցին. Եվրոպայի լիգա
12/04/2019 09:42
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում կայացան քառորդ եզրափակչի առաջին հանդիպումները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պորտուգալական «Բենֆիկա»-ն սեփական հարկի տակ հյուրընկալել էր գերանական «Ֆրանկֆուրտ»-ին և հաղթեց 4:2 հաշվով:
Անգլիական «Չելսի»-ն երկրորդ կեսի վերջնամասում խփած միակ գոլի շնորհիվ հաղթեց Պրահան ներկայացնող «Սլավիա»-ն:
«Վալենսիա»-ն արտագնա խաղում 1:3 հաշվով առավելության հասավ «Վիլիառեալ»-ի նկատմամբ:
Իսկ «Արսենալ»-ը հաղթեց «Նապոլի»-ն:
Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին: