AM | RU
USD
EUR
RUB

ԻՀՊԶ-ի վերաբերյալ ԱՄՆ-ի որոշումը անկառավարելի առճակատման կհանգեցնի տարածաշրջանում. Զարիֆ

 

 ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմը օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ներառելու ԱՄՆ-ի որոշումը անկառավարելի առճակատման կհանգեցնի տարածաշրջանում, եւ Վաշինգտոնը պատասխանատվություն կկրի դրա հետեւանքների համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշին հղած նամակում: 

«Այդ սադրիչ որոշումն անկառավարելիության աստիճանի կհասցնի առճակատման մակարդակի աճը, ինչպես նաեւ կմեծացնի միջադեպերի վտանգը տարածաշրջանում, որն առանց այդ էլ զգալի դժվարությունների է բախվում»,-ասված է ուղերձում:

Իրանի ԱԳ նախարարության ղեկավարը ԱՄՆ-ի եւ նրանց վրա է բարդել դրա հնարավոր հետեւանքների ամբողջ մեղքը, ովքեր պաշտպանել են այդ որոշումը: «Ակներեւ է, որ ամերիկյան ռեժիմը, հավասարապես նաեւ նրանք, ովքեր հրապարակավ կոչ էին անում ընդունել այդ որոշումը, ինչպես նաեւ այն պաշտպանող երկու-երեք խամաճիկային ռեժիմներ լիակատար պատասխանատվություն կկրեն այդ արկածախնդրության հետեւանքների համար»,-գրել է Զարիֆը:

Նա նաեւ բացատրել է Գուտերիշին, թե ինչով է պայմանավորված ԱՄՆ-ի զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունն ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու Իրանի որոշումը: «Իրանի Իսլամական Հանրապետությունը կցանկանար նաեւ պարզաբանել, որ, չնայած ահաբեկչական բնույթի բազմաթիվ գործողություններին, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն իրականացրել է ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարությունը, այդ մարմինն ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու Իրանի որոշումը հիմնվում Է բացառապես փոխադարձության սկզբունքի վրա: Այդպիսով, այն չի կարող շեղում դիտվել պետությունների ինքնիշխան հավասարության հարգման նկատմամբ Իրանի մշտական սկզբունքից»,-ընդգծվում է փաստաթղթում:

Ապրիլի 8-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները որոշում է ընդունել ԻՀՊԶ-ի կազմավորումները ներառել օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում: Ի պատասխան, Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը ահաբեկչական կազմակերպություն է ճանաչել ԱՄՆ-ի զինված ուժերի կենտրոնական հրամանատարությանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Լրահոս
«Հրապարակ»․ Պարետ Տիգրան Ավինյանը Հովիկ Աբրահամյանի օգնականին հետ է կանչել, խնդրել է օգնել պարետատանը «Փաստ»․ Իշխանության «արևմտյան թևը» չի հանդարտվում «Փաստ»․ Իշխանությունները կվերանայեն սեփականաշնորհված գյուղատնտեսական որոշ վարելահողերի հարցը Երկրաշարժ է գրանցվել ԱՄՆ-ում Դադարեցվում է հանրային տրանսպորտի գործունեությունը. նոր սահմանափակումների ցանկը Արցախում նախագահական ընտրություններում առաջատարն Արայիկ Հարությունյանն է ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց օրենսդրական 2 փաթեթները ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Ապրիլի 1 Իշխանական պատգամավորների մի զգալի մասին արագ մեկուսացրեք. Արմեն Աշոտյան «Մեդիա պաշտպան»-ը հորդորում է վարչապետի մամուլի խոսնակին չտարբերակել լրատվականների հարցերը Լևոն Արոնյանի բանաստեղծությունը՝ Արիանա Կաոիլիի հիշատակին ԱԺ-ն երրորդ արտահերթ նիստը. ՈՒՂԻՂ Արցախի համապետական ընտրություններին մասնակցել է ընտրողների 72,7%–ը Զոհրաբ Մնացականյանն ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը Արցախի համապետական ընտրությունների ընթացքում ոստիկանություն է դիմել 101 քաղաքացի Պոպուլիստները միշտ էլ կարողանում են հիմարացնել հասարակությանը. Հրանտ Բագրատյան ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մտահոգված է մարտի 30-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպով Խնդրում եմ այսուհետ ինձ սովորական բջջային հեռախոսակապով չզանգահարել. Արսեն Բաբայան Կորոնավիրուսից մահացածների թիվը ողջ աշխարհում գերազանցել է 40 000-ը. Worldometers Արցախում ավարտվեց նախագահական և խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը Անհրաժեշտ են իրավիճակային ճիշտ քայլեր.Է.Վարդանյան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել Արցախում ընտրությունների վերաբերյալ Հայտնի է Իսրայելի վարչապետի կորոնավիրուսի թեստի պատասխանը Ով էր աղմկահարույց օրենքին միակ ձեռնպահ քվեարկող իմքայլական պատգամավորը Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության հետևանքով անձի մահվան դեպքում հերձում չի իրականացվի Մարտական դիրքերում տեղադրվելու են նոր սպառազինություններ. Ջալալ Հարությունյան Նոր պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Մանրամասներ՝ Արցախում անցկացվող նախագահական և խորհրդարանական ընտրություններից Ծածուկ նիստ եք հրավիրում, որ պատգամավորները չհասցնեն գան, ամոթ ձեզ, է՞ս չեք դուք․ Էդմոն Մարուքյան Ժամը 17.00-ի դրությամբ ԱՀ-ում ընտրություններին մասնակցել է ընտրողների 63,8 տոկոսը Պետության կողմից պարտադրված հավելվածը ներբեռնելու պարտականությունը հիշեցնում է օրուելյան հայտնի «1984»-ը․ Ռուբեն Մելիքյան ԱԺ նախագահը բոլոր պատգամավորներին կոչ արեց ժամը 21:30-ից լինել խորհրդարանում Ժամը 16:58 ստացա զանգ, որ 17:00-ին՝ այդ պահին գումարվում է ԱԺ արտահերթ նիստ․ Արման Աբովյան Ավինյան. Հույս ունենք ապրիլի կեսերից, մայիսի սկզբին վերադառնալ բնականոն կյանքի Ընդդիմադիրներից որևէ մեկը չի մասնակցում ԱԺ արտահերթ նիստին. ՈՒՂԻՂ Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 17-ի. RussiaToday Հայաստանում հաստատված կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ ըստ մարզերի Հնարավոր չէ, որ Ապրիլյան պատերազմի դեպքում ներքին դավադրություն լիներ. Բակո Սահակյան Կիրակի օրը մենք ունեցել ենք բացառիկ թիվ տեղաշարժի նվազման առումով. Ավինյան Միշուստինը հանձնարարել է ներդնել կարանտինի խախտման մասին տեղեկացնող SMS-ծանուցման համակարգ. RussiaToday
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan