«Արսենալ»-ը չհաղթեց «Բրայթոն»-ին. Մխիթարյանը մասնակցեց խաղին
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 37-րդ տուրի շրջանակներում «Արսենալ»-ը մրցեց «Բրայթոն»-ի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խաղի մեկնարկից 9 րոպե անց «Բրայթոն»-ի ֆուտբոլիստները խախտեցին խաղի կանոնները սեփական տուգանային հրապարակում և նշանակված 11 մետրանոց հարվածն «Արսենալ»-ից անվրեպ իրացրեց Պիեր-Էմերիկ Օբամեյանգը:
Երկրորդ կեսի 61-րդ րոպեին տեղի ունեցավ հակառակը, «զինագործները» խախտեցին կանոները տուգանային հրապարակում և նշանակված 11 մետրանոց հարվածը «Բրայթոն»-ից դիպուկ իրացրեց Գլեն Մարեյը:
Հանդիպման հետագա զարգացումների ընթացքում «Արսենալ»-ը և «Բրայթոն»-ը չօգտագործեցին իրենց հնարավորությունները և խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1:
Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 77-րդ րոպեին:
Այս տուրից հետո «Արսենալ»-ը մրցաշարային աղյուսակում մնաց նույն 5-րդ տեղում: