Հարցում. թուրք աղջիկները չեն ցանկանում ընտանիք կազմել ադրբեջանցի տղաների հետ

Հարցում. թուրք աղջիկները չեն ցանկանում ընտանիք կազմել ադրբեջանցի տղաների հետ

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, Ermenihaber.am: Համացանցի ադրբեջանական տիրույթում մեծ աղմուկ է հանել ադրբեջանցի տղայի անցկացրած սոցհարցումը Թուրքիայի քաղաքներից մեկում, որտեղ փոձել է պարզել, թե արդյո՞ք թուրք աղջիկները համաձայն են ադրբեջանցի տղաների հետ ընտանիք կազմել։

Ըստ Էրմենիհաբերի, Ադրբեջանցի տղայի այն հարցին, թե «Կամուսնանա՞յիք արդյոք ադրբեջանցի տղաների հետ», անցորդները տվել են տարբեր պատասխաններ։ Ուշագրավ է, որ թուրք աղջիկները հիմնականում ասել, որ չեն ցանկանում ընտանիք կազմել ադրբեջանցի տղանելի հետ։ Սոցհարցման մասնակիցների մեծ մասի խոսքերով, ներկայումս ադրբեջանցի ու թուրք ազգի միջև աշխարհայացնքների հսկայական տարբերություն կա, և ադբեջանցի տղաների վերաբերմունքը թուրք աղջիկների նկատմամբ պարզապես «զզվելի» է։

Հարցման ավարտից հետո հաղորդավարը իր հիասթափությունն է հայտնել, թուրք աղջիկների պատասխաններից։

Հարցման տեսանյութը համացանցում արդեն ունեցել է մոտ 30 հազար դիտում։ Տեսանյութի տակ մեկնաբանություն անող թուրք աղջիկները նույնպես կիսել են հարցմանը մասնակցած աղջիկների կարծիքը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում