«Ժողովուրդ». Որոշվել է Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթն արագ քննարկել
Նմանատիպ
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը պլանավորված էր հաջորդ շաբաթ արտահերթ նիստում քննարկել, ընդ որում՝ սպասվում էր, որ այդ արտահերթը բավական երկար կտևի՝ հաշվի առնելով նախագծի ծավալը, դրա նկատմամբ հասարակական հետաքրքրությունները: Սակայն երեկ երեկոյան որոշվել է առաջիկա հերթական նիստում փաթեթը ներառել:
Ի վերջո, իշխանությունները նկատի են ունեցել փաստը, որ հուլիսի 1-ից Հարկային օրենսգրքի փոփոխությունը պետք է ուժի մեջ մտնի, ինչի համար որոշում է կայացվել այն ինչքան հնարավոր է շուտ սկսել քննարկել:
Մեր տեղեկություններով` խորհրդարանում սպասում էին այս հարցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջնական որոշմանը՝ քննարկել արտահե՞րթ, թե՞ հերթական նիստում: Եվ, ահա, երեկոյան որոշումն արդեն կայացվել է. ամեն ինչ անել արագ հերթական նիստում ավարտելու համար»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում