Կանադայում անտառային հրդեհների հետևանքով տարհանվել է 5 հազար մարդ
28/05/2019 16:52
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի Ալբերտա նահանգում անտառային հրդեհների պատճառով տարհանվել է 5 հազար մարդ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ CTV-ն տեղեկացնում է, որ հրդեհը տարածվել է 127 հազար հա տարածքում: Մարդիկ տարհանվել են մի քանի շրջաններում օդի աղտոտվածության և տեսանելիության նվազման հետևանքով:
Հրդեհի կանխման հարցերով պատասխանատու Սքոտ Էլիոտտի խոսքով, քամու ուղղության փոփոխությունը կարող է հանգեցնել կրակի տարածման հյուսիս և հյուսիսարևելյան ուղղությամբ:
Կրակը հանգցնելու գործընթացում ներգրավվել են 600 հրշեջ, 28 ուղղաթիռ, 8 հակահրդեհային ինքնաթիռ և այլ հատուկ տեխնիկա: Հրդեհի հետևանքով մի քանի ավտոճանապարհներ շարունակում են փակ մնալ: