Կայացել է Արցախի Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը

Կայացել է Արցախի Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, Times.am: Կայացել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ դռնփակ նիստը, որը վարում էին հանձնաժողովների նախագահներ Ժաննա Գալստյանը և Արամ Գրիգորյանը: Այս մասին տեղեկացրեցին Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:

2018թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվություններ են ներկայացրել պաշտպանության նախարարը, ոստիկանության պետը, ազգային անվտանգության ծառայության տնօրենը և արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում