«Ժամանակ». Արագած գյուղի բնակիչները բարձրացել էին Արագած լեռը, որ քանդեն Գեղարոտ գետի վրա կառուցված ՀէԿ-երը

«Ժամանակ». Արագած գյուղի բնակիչները բարձրացել էին Արագած լեռը, որ քանդեն Գեղարոտ գետի վրա կառուցված ՀէԿ-երը

«Հայաստանի նոր իշխա­նությունը կարծես թե որոշել է վերացնել սեփականության իրավունքը: Երեկ Արագած գյուղի բնակիչները երեք «ԿամԱԶ»-ներով և տրակտո­րով բարձրացել են Արագած լեռը, որպեսզի քանդեն Գեղարոտ գետի վրա դեռևս 2007թ. կառուցված Գեղարոտ 1, Գեղարոտ 2 և Արագած ՀէԿ-երը:

Գյուղացիները պնդում են, որ ՀէԿ-երը աղ­տոտում են իրենց ջուրը և ՀէԿ-երի կողմից օգտագործ­ված ջուրն այլևս պիտանի չէ գյուղատնտեսական նպա­տակներով օգտագործելու համար:

Ոչ դատական ակտ, ոչ փոխհատուցում, այլ ինք­նադատաստան. գյուղացի­ները որոշել են, որ ՀէԿ-երը պետք է քանդել, գնացել են, որ քանդեն: Ինչ-որ բան երեկ են արել, մնացածը կանեն այսօր:

Ըստ որոշ տեղեկու­թյունների՝ քանդողների բրի­գադի հետևում կանգնած է Ապարանի քաղաքապետ Կարեն Եղիազարյանը, «Գնթունիք» սուպերմարկետի սեփականատերը: Տեսնես ինչպես նա կվարվի, եթե ինչ-որ բրիգադ էլ որոշի, որ պետք է քանդել նրա սուպերմարկետը»,-գրում է թերթը:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում