Հայտնի է դարձել Վրաստանում անկարգությունների հետևանքով առաջին զոհի մասին
22/06/2019 12:21
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, Aysor.am: Թբիլիսիում անկարգությունների հետևանքով մեկ մարդ մահացել է, փոխանցում է РЕН ТВ-ն:
Հեռուստաալիքի տվյալներով՝ բողոքի ակցիաների մասնակիցը մահացել է հիվանդանոցում: Տեղեկությունը պաշտոնապես դեռ չի հաստատավել:
Վրաստանի մայրաքաղաքում բողոքի ակցիան վերսկսվել էր հունիսի 21-ին: Այն կրկին անցկացվել էր խորհրդարանի շենքի մոտ: Այս անգամ բողոքի մասնակիցները նույնպես բեմ և ձայնային սարքավորումներ էին տեղադրել: Ակցիային մասնակցող ուսանողները փակել էին խորհրդարան տանող Ռուսթավելի պողոտան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում