AM | RU
USD
EUR
RUB

Թուրք գեներալի կարծիքով՝ Հայաստանը կարող է օդային հարված հասցնել Թուրքիային

 

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.am: Թուրքական «Milliyet» թերթի վերլուծաբան Թունջա Բենջինը ուշագրավ հոդված է հրապարակել՝ «Ռուսական S-400 ՀՕՊ համակարգերը, որ երկրներից են մեզ պաշտպանելու» վերտառությամբ։

Բենեջինը նախ նշում է, որ մի քանի օրից Ռուսաստանը Թուրքիային կմատակարարի ՀՕՊ համակարգերը, որոնք պաշտոնական Անկարայի համար ունեն ռազմավարական նշանակություն։

«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, հեղինակը գրում է, որ այդ համակարգերի առանձնահատկությունը և կարևորությունը պայմանավորված է դրանցում գոյություն ունեցող գերզգայուն ռադարներով։

Անդրադառնալով այն հարցին, թե ռուսական ՀՕՊ համակարգերը Թուրքիային հատկապես որ երկրներից են պաշտպանելու՝ հոդվածի հեղինակը պարզաբանման նպատակով հարցազրույց է անցկացրել թուրք պաշտոնաթող գեներալ Իսմայիլ Հաքքը Փեքինի հետ։

Վերջինս անդրադառնալով այդ հարցին նշել է.

«Թուրքիայի վրա հնարավոր օդային հարձակումներ կարող են լինել Հունաստանի, իսրայելական օդուժի կողմից և բալիստիկ հրթիռների միջոցով։ Կա Իրան, որն այս պահին մեզ համար թշնամի չէ, սակայն չենք իմանա, թե վաղը ինչ կլինի, մանավանդ որ նրանք ունեն բալիստիկ հրթիռներ 2000-2500կմ հեռահարությամբ։ Հարձակումներ կարող են լինել նաև Հայաստանի կողմից։ Թուրքիան չունի այդպիսի ՀՕՊ համակարգեր դրանց դիմակայելու համար»։

Նրա խոսքով՝ Թուրքիան ունի Stinger-տեսակի ամերիկյան շարժական զենիթահրթիռային համակարգեր, որոնք ի զորու են թիրախը ոչնչացնել միայն 7-8 կմ հեռավորության վրա։

«Կան իհարկե համակարգեր, որոնք պաշտպանում են ռազմա-ծովային ուժերին, բայց դրանք էլ ոչ բոլոր ռազմանավերում են տեղադրված։ Այժմ կան ռազմական ինքնաթիռներ, որոնք ի զորու են 150-200կմ հեռահարությամբ արկ արձակել։ Օրինակ, որոշ ինքնաթիռներ կարող են առանց Իսրայելի սահմանները հատելու կրակ բացել Թուրքիայի վրա։ Միայն ռազմական ինքնաթիռներով այդ հարձակումը չեզոքացնել հնարավոր չէ»,-հավելել է պաշտոնաթող բանակի գեներալը։

Լրահոս
ԱԺ նիստը՝ ուղիղ «Հրապարակ». Վանեցյանը հիմնադրամ է ստեղծել «168 Ժամ». Քաղաքապետարանի աշխատակիցների առողջապահական 67 միլիոն 500.000 դրամի ապահովագրությունը՝ «Սիլ- Ինշուրանսին» «Փաստ». ՀՀ իշխանությունները փակուղու առաջ են հայտնվել «Իրատես». Նման բան չէր ասի, առանց լուրջ հիմքերի «Իրատես». Պայթյունավտանգ խմբակցություն «Հրապարակ». Գնում ենք սահմանադրական փոփոխությունների՞ «Փաստ». Հանձնարարվել է ամեն կերպ ազատվել չենթարկվող համայնքապետներից «Փաստ». Իշխանությունները ցանկություն չունեն դասեր քաղել իրենց թերացումներից ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 10 Պուտինն ու Մակրոնը երկկողմ բանակցություններ են վարում Փարիզում Պուտինը վերջինն է ժամանել Ելիսեյան պալատ՝ մասնակցելու «նորմանդական քառյակի» բանակցություններին Մի քանի մարդ ցանկություն է հայտնել երաշխավորել Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու համար. Արամ Օրբելյան (տեսանյութ) Կհանդիպենք վաղը` ժամը 13:00-ին, Նոր Նորքի դատարանի դիմաց. Նարեկ Մալյան (տեսանյութ) Փոխոստիկանապետերը ցանկություն են հայտնել հանդիպել Ամուլսարի պահապանների հետ Հայ ընթերցողին է ներկայացվել Շառլ Ազնավուրի «Մեղմ շշուկով» գիրքը Վերաքննիչում Ռ․ Քոչարյանի գործը քննող դատավոր Մխիթար Պապոյանը ինքնաբացարկ հայտնեց․ նիստը. Ուղիղ Հայկ Մարությանը քննադատությունների կենտրոնում է․ «Մեդիա պաշտպան» Արարատի մարզում իշխանությունը ջախջախիչ պարտություն է կրել Կարեն Վրթանեսյան. Չեն բացառվում սադրանքներ, որոնք ուղղված են լինելու մարտնչող Մեհրիբանի կեպարը կերտելուն ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը շարունակում է պահանջել ԿԳՄՍ նախարար Ա. Հարությունյանի հրաժարականը Անժելա Էլիբեգովա. Պետք է սթափվել ու լրջանալ Ասուլիս՝ արցախյան հակամարտության հնարավոր զարգացումների, պատերազմի վերսկսման հավանականության վերաբերյալ․ Տեսանյութ Ով էլ հիմա դիմի, չեն գա․ Ծառուկյանը՝ ԱՄԷ նախագահի որդու այցի մասին Երկու պատճառ ԿԳՄՍ նախարարի հրաժարական ներկայացնելու համար .Արթուր Ղազինյան ԱԺ-ն շարունակում է իր աշխատանքները. Ուղիղ Այն, ինչ տեղի է ունենում, ակնհայտորեն «Սանիթեք» ընկերությանը շուկայից դուրս մղելու նպատակ է հետապնդում. տնօրինություն ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց վարորդների համար բալային համակարգի ներդրման օրինագիծը Իշխանությունների՝ Սահմանադրական դատարանի դատավորներից ազատվելու բոլոր քաղաքական փորձերն անարդյունք էին. Արա Ղազարյան ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 9 Ովքե՞ր են խանգարում Ցեղասպանության ճանաչմանը ԱՄՆ Սենատում Թույլատրելի՞ է արդյոք նման արտահայտությունը բարձրաստիճան պաշտոնյայի կողմից. Ռուբեն Մելիքյան Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Երևանում և ևս 6 մարզում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ Մի՛ ջղաձգվեք, Դաշնակցությունն իր օրակարգով շարժվում է առաջ. Իշխան Սաղաթելյան Ադրբեջանի կողմից ծայրահեղ դիրքորոշման պնդումը կհանգեցնի բանակցությունների դադարեցման․ Տիգրան Աբրահամյան Էրդողանը հայտնել է, թե երբ թուրքական զինված ուժերը կհեռանան Սիրիայից Ուտելիքներ, որոնք առաջացնում են աղիքային հիվանդություններ Երևանում շունը հարձակվել է 17-ամյա աղջկա վրա Որոշ շրջաններում օդի ջերմասիճանը կբարձրանա
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan