AM | RU
USD
EUR
RUB

Սամվել Բաբայանի 50 երանգները

 

Քանի օր շարունակ մամուլը նյութեր է հրապարակում այն մասին, որ Արցախում քաղաքական թեժ ամառ է սպասվում։ Լուրերի պատճառը Պաշտպանության Բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանն է։ Վերջինս ՀՀ հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում հայտարարել է, որ պատրաստվում են պարտադրել Արցախի խորհրդարանին ենթարկվել ժողովրդի կամքին և սկսել Սահմանադրության փոփոխման գործընթաց, ինչը թույլ կտա Բաբայանին 2020թ. Արցախում կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրվել որպես թեկնածու։

Նշենք, որ սահմանադրական փոփոխություններ իրականացնելու նպատակով Սամվել Բաբայանն ու նրա կողմնակիցները տևական ժամանակ ստորագրահավաք են անցկացնում Արցախում։ Հաջորդ փուլին հավաքված ստորագրությունները պետք է փոխանցվեն Ազգային Ժողով, որտեղ էլ կորոշվի առաջարկվող փոփոխությունների նպատակահարմարությունը։ ԼՂՀ խորհրդարանում ներկայացված որոշ ուժերի ներկայացուցիչներ արդեն անհամաձայնություն են հայտնել Սամվել Բաբայանի առաջարկած օրակարգին, ինչը առաջ է բերել վերջինիս զայրույթը՝ ստիպելով նրան անցնել սպառնալիքների ու իր կամքն ամեն գնով պարտադրելու մարտավարությանը։ Սամվել Բաբայանը պնդում է, որ ստորագրահավաքին մասնակցած քաղաքացիները «գնալու են իրենց ստորագրության հետևից»։ Արցախում բնակվող իր կողմնակիցները ավելի խիստ գնահատականներ են հնչեցնում։ Պնդում են, որ մինչև վերջ գնալու են։ Ճշտող հարցին, թե բախումների՞ էլ են գնալու, պատասխանը նույնն է՝ ամեն ձև։

Այս ամենի լույսի ներքո ամենևին էլ զարմանալի չէ, որ Արցախի ԱԱԾ-ն ու Ոստիկանությունը հանդես են եկել հայտարարություններով՝ կոչ անելով բոլորին մնալ օրենքի շրջանակներում, չփորձել տապալել սահմանադրական կարգը և քաղաքացիների մի մասին չտրամադրել մյուսի դեմ։ Ակնհայտ է՝ Արցախի իշխանությունները շատ վճռական են տրամադրված՝ թույլ չտալու համար, որպեսզի վիճակը մեր հայրենիքի այդ անկյունում ապակայունանա։ Մեծ հաշվով, «մինչև վերջ գնացող» արկածախնդիրների մտադրություններն այլ տարբերակներ չեն թողնում Արցախի իրավապահներին։


Ի՞նչ է ուզում Սամվել Բաբայանը

Տարածված կարծիք կա, որ Բաբայանը քաղաքական գործընթացներ է վերադարձել մեկ նպատակով՝ գումար աշխատել, պարտքերը փակել։ Համենայն դեպս, այս վարկածը լսել եմ Արցախի շատ քաղաքացիներից, ինչը առնվազն նշանակում է, որ այնտեղ չեն հավատում Բաբայանի անկեղծությանը` իբր թե փորձում է մասնակցել առաջիկա նախագահական ընտրություններին տեղի ժողովրդի կեցությունը բարելավելու նպատակով։ Բայց պետք է նշել, որ քաղաքական գործընթացներ սկսելու և այդկերպ գումար աշխատելու մասին մարդկանց ենթադրությունները չեն կարող արտահայտել Բաբայանի ակտիվության բոլոր շարժառիթները։ Ավելին՝ եթե անգամ վերջինս նման ցանկություն ունի, ապա միևնույն է կարծում եմ, որ դա չի եղել իր վերադարձի հիմնական պատճառը։ Վստահ եմ՝ քաղաքականությունն այս հարցում շատ ավելի վճռորոշ դերակատարում է ունեցել, քան զուտ փող աշխատելու հնարավորությունը։

Իսկ քաղաքական գործոնները կարող են շատ լինել։ Քննարկվում է մի քանի տարբերակ։ Դրանցից առաջինը հետևյալն է. Սամվել Բաբայանը Արցախ է գործուղվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից, որպեսզի իր ներկայությամբ ու ակտիվ գործունեությամբ սպառնալիք դառնա տեղի իշխանությունների համար, որի արդյունքում Երևանը կկարողանա էլ ավելի մեծ ազդեցություն ունենալ Արցախի վերնախավի վրա։

Այս թեզը ամրապնդվում է Սամվել Բաբայանի՝ մեկ տարի առաջ հնչեցրաց հայտարարությամբ, համաձայն որի ինքը Արցախում քաղաքական պրոցեսներին կմասնակցի միայն այն դեպքում, եթե Հայաստանի ներկայիս իշխանություններն ամհրաժեշտ համարեն դա: «Կարծում եմ, որ այժմ Արցախում և վերջինիս շուրջ իրավիճակը վտանգավոր է, եկեք թողնենք հանրապետությանը շարունակել կայուն զարգացումը մինչև 2020 թվականը», - ասել էր Բաբայանը։ Նկատենք, որ անցած տարվա հունիսին հնչեցրաց այս հայտարարությունը շատ համահունչ էր Նիկոլ Փաշինյանի՝ այն օրերին արտահայտված դիրքորոշման հետ։ Խոսելով Արցախի կայուն զարգացման անհրաժեշտության մասին՝ երկու գործիչները գրեթե նույնաբովանդակ մեկնաբանություններ էին տալիս՝ ասելով, որ մինչ 2020 թվականը Արցախում որևէ փոփոխություններ պետք չէ անել։ Հետագայում սակայն լարվեցին Նիկոլ Փաշինյանի և Արցախի ղեկավարների հարաբերությունները։ Ու որքան այդ փաստն ավելի ակնհայտ էր դառնում, այնքան ավելի էր ակտիվանում Բաբայանը Արախում։

Նմանատիպ մեկ այլ վարկածի համաձայն էլ Բաբայանին Արցախ է գործուղել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նպատակը, իբրև թե, այնտեղ հակահեղափոխության օջախ ստեղծելն ու Արցախից նոր շարժում նախաձեռնելն է։ Այս կարծիքի կողմնակիցները հիմնականում հենվում են Բաբայանի բազում այն հարցազրույցներին ու մեկնաբանություններին, որտեղ նա պաշտպանում է Քոչարյանին Մարտի 1-ի, Մեղրիի և այլ հարցերում։

Ինքը՝ Բաբայանը, պնդում է, որ ցանկանում է Արցախ վերադառնալ, որպեսզի շտկի գործող իշխանությունների սխալները, որպեսզի մարդիկ իրենց ազատ զգան, որպեսզի տնտեսությունը զարգանա և այլն, և այլն։ Նա բավական սուր քննադատության է արժանացնում Արցախի իշխանություններին` զուգահեռ դաշտ նետելով նաև այնպիսի առաջարկներ, որոնք, մեղմ ասած շատ կասկածելի են թվում։ Այսպես, մարտին Բաբայանը առաջարկել է Արցախը դնել Ռուսաստանի մանդատի ներքո։ Ճիշտ է, արժանանալով հանրության շատ սուր քննադատություններին, նա մտքափոխ է եղել և սկսել արդարանալ, իբր այլ բան նկատի ուներ, բայց դիրքորոշումն արդեն հնչեցված է և պարզ է, որ դա Բաբայանի մտքի արգասիքը չէր։ Մնում է հասկանալ, թե ով է նման խորհուրդներ տալիս նրան և ինչ աշխարհաքաղաքական խնդիր է փորձվում լուծել այդ կերպ։ Ի դեպ, այս հարցի պատասխանը կարող է լույս սփռել նաև Բաբայանի ակտիվացման իրական պատճառների ու ձգտումների վրա։ Չի բացառվում, որ Արցախի նախագահի պաշտոնը նրան պետք է հենց ռուսական աշխարհաքաղաքական շահը սպասարկելու համար։


Սամվել Բաբայանի արհամարհանքը

Ստեփանակերտում բնակվող վաղեմի ընկերս ասում է, որ իրեն ամենաշատը նյարդայնացնում է «Բաբայանի ցինիկ ժպիտը»։ «Տեսե՞լ ես՝ ինչ տոնով է պատասխանում լրագրողների հարցերին։ Էտ ցինիկ ժպիտը անընդհատ դեմքին է։ Ու տպավորություն է, որ թքած ունի, թե ինչ կլինի իր ասած խոսքից կամ արված գործից հետո։ Շատ գոհ է ու բավարաված», - ասում է ընկերս և շարունակում, որ շատ տհաճ են նաև Սամվել Բաբայանի խոսքի այն երանգները, իբր ինքը արդար է ու սուրբ, իսկ մնացած բոլորը վախկոտ, մեղավոր ու անարժան։ «Խոսելուց էլ մարդու անուն չի տալիս։ Անընդհատ ասում է՝ գնացեք ճշտեք։ Ոնց որ սուտ գողական լինի՝ էն որ և՛ գործ է տալիս, և՛ ձևանում, թե ինքը գրող տղա չի»։

Վերջին ամիսներին Սամվել Բաբայանը մի շարք հանդիպումներ է անցկացրել Արցախի տարբեր համայնքների բնակիչների հետ։ Ասում են՝ այդ հանդիպումների ընթացքում նա բազմիցս վիրավորական արտահայտություններ է արել հայկական երկու պետությունների ներկա և նախկին իշխանությունների ներկայացուցիչների հասցեին։ Փորձելով ցույց տալ, որ ինքը որևէ մեկից չի վախենում և անկաշկանդ ընթանալու է Արցախում նախագահ դառնալու ճանապարհով՝ Սամվել Բաբայանն ի վերջո հասել է ԼՂՀ բոլոր ազդեցիկ մարդկանց ու քաղաքական ուժերի կոնսոլիդացիային իր դեմ։ Բանը հասավ անգամ հրապարակային հայտարարություններին և փոխադարձ վիրավորանքներին։

Նման մի «փոխհրաձգության» ընթացքում էլ Սամվել Բաբայանը հայտարարեց, թե «ամբողջ Ղարաբաղը գլխի վրա էլ կանգնի, Արայիկ Հարությունյանը նախագահ չի լինելու»։ Սա արդեն ամբողջ արցախահայությանն ուղղված վիրավորանք էր, որը հազիվ թե ներվի Սամվել Բաբայանին։ Մարդիկ միանգամից սկսեցին խոսել նրա իշխանության տարիների ամենաթողության և «բեսպրեդելի» մասին։ Նույն ընկերս, որ խոսում էր Բաբայանի արհամարհական տոնի մասին, այդ առիթով կրկին շատ դիպուկ նկատեց. «Սա որ հիմա է այսպես խոսում, բա իշխանություն ունենալու դեպքում ի՞նչ կանի։ Պատկերացնու՞մ ես։ Կոնկրետ տեռոր է անելու։ Ավելի վատ, քան 90-ականներին էր անում»։


Չոր մնացորդը

Արդյունքում ի՞նչ ունի այսօր Սամվել Բաբայանը Արցախում։ Մի կողմից բարձր վարձատրվող աշխատակազմով գրասենյակներ, մյուս կողմից հասարակության և էլիտաների հակաբաբայանական կոնսոլիդացիա։ Մի կողմից բարեկեցիկ ապագայի խոստումներ, մյուս կողմից հասրակական արգահատանք ու մերժում։

Թերևս այս է պատճառը, որ ստեղծված իրավիճակից ելնելու այլ տարբերակ, քան ընդհանուր իրավիճակի ապակայունացումն ու ամբոխային տրամադրություններին զարկ տալը, Սամվել Բաբայանն ու նրա կողմնակիցները չեն տեսնում։ Նրանց գրասենյակների բարձր վարձատրվող աշխատակիցներն այս օրերին լծված են ցույցեր ու բողոքի ակցիաներ կազմակերպելու գործին։ Նրանց հույսն այն է, որ ընդհանուր լարվածությունը կստիպի Արցախի իշխանություններից դժգոհ քաղաքացիներին դուրս գալ փողոց և «ամեն գնով» քաղաքական ճգնաժամ ստեղծել հայկական երկրորդ պետությունում։ Դա նույն այն մարտավարությունն է, որը անցած տարվա ապրիլ-մայիս ամիսներին օգնեց Նիկոլ Փաշինյանին հեղաշրջում անել Հայաստանի Հանրապետությունում։ Իսկ թե ինչ կլինի դրանից հետո, կամ այդ ընթացքում, Բաբայանն ու իր կողմնակիցները կարծես չեմ հաշվարկել։ Մինչդեռ ամեն ինչ պետք էր սկսել հենց այդ հաշվարկից։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Լրահոս
ԵՄ-ն 15 մլրդ եվրո է տրամադրել Ուկրաինային հինգ տարվա ընթացքում «Ժամանակը կգա և ես անպայման կխոսեմ». Արթուր Վանեցյան «Գուցե Նիկոլ Փաշինյանն ուզում էր գնալ Վատիկանի նկուղներում մեղքերի թողությո՞ւն ստանալ». Միհրան Հակոբյան Նիկոլ Փաշինյանը հանդիպում է Իտալիայի Սենատի նախագահի հետ Առաջիկայում նախատեսվում է Ադրբեջանի նախագահի այցը Թուրքիա Դուք դեռ անիծելու եք էն օրը, որ ընդհանրապես քայլել սովորեցիք... Ռուս-ուկրաինական երկխոսության համար «կամուրջ» հանդիսանալու մեր հավակնություններն այժմ իրատեսական չեն. փորձագետ ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող ցուցարարները շարունակում են նստացույցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ես այլ առաքելություն ունեմ. Արթուր Վանեցյանը հիշեցրեց իր խոսքերը, երբ ընտրվեց ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը հրաժարական տվեց. գործկոմն ընդունել է այն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար Արթուր Վանեցյանի և ՀՖՖ գործկոմի անդամների ճեպազրույցը լրագրողների հետ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում պետք է հաշվի առնել տարածաշրջանի ողջ բնակչության կարծիքը Հրապարակվել է Երևանում այսօրվա սարսափելի ավտովթարի տեսանյութը Անհոգ եղեք, ուժերը բավարար են, ջրի մատակարարումը բավարար է. անպայման կմարենք. Վրեժ Գաբրիելյան (Տեսանյութ) Վալենտինա Մատվիենկոն կարևորել է ԼՂ հակամարտության կողմերի միջև ագրեսիվ հռետորաբանության բացակայությունը Վահե Էնֆիաջյանի կոշտ պատասխանը ադրբեջանցի պատվիրակներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Սերժ Սարգսյանը Զագրեբում մասնակցել է ԵԺԿ գագաթնաժողովին 2020-ի բյուջեն հեղափոխական անվանելը գեղարվեստական գրականության ժանրից է. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Ոստիկանները բաժանմունք են տեղափոխել նստացույց անող երիտասարդների փայտի վառարանը. Տեսանյութ Կոնդ թաղամասի, Եկմալյան փողոցի և Ֆիրդուսի բնակիչները բողոքի ակցիա են անում Կառավարության դիմաց. Ուղիղ #Կոֆե_եմ_խմում. Գիտնականների պատասխանը Փաշինյանին Արսեն Թորոսյանը շարունակում է մնալ ամենաքննադատվող քաղաքական գործիչներից մեկը․ «Մեդիա պաշտպան» Մտավախություն ունենք՝ չի ընդունվի որոշումը. փախստականները կառավարության դիմաց սպասում են բնակարան ձեռք բերելու հավաստագրերի տրամադրման որոշմանը Համաներմամբ ազատ արձակվածներից 99-ը կատարել են 210 նոր հանցագործություն Տեղի է ունենում Կառավարության հերթական նիստը. Ուղիղ «Հրապարակ». Մենք պետք է չմոռանանք, թե ինչ արժեհամակարգ ունի հայ ժողովուրդը «Փաստ». 2020 թ. հունվարի 1-ի թանկացումներին կարող է հաջորդել գնաճի 2-րդ ալիքը «Փաստ». Ամուլսարի «խմորը շատ ջուր կվերցնի» «Հրապարակ». «Սանիթեք»-ը կարո՞ղ է դիմել արբիտրաժ «Հրապարակ». Մարուքյանը պարզաբանում է պահանջել Մակունցից «Փաստ». Դեկորացիաներն իշխանությունների համար երկարաժամկետ խնդիր չեն կարող լուծել «Ժողովուրդ». Ոստիկանի սպանության մեջ մեղադրվող 16-ամյա տղան, հնարավոր է, անմեղսունակ ճանաչվի ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Նոյեմբերի 21 Հուսով եմ, որ հաջորդ անգամ վարչապետի և «բլոգեր» Ռամիլ Սաֆարովի հարց ու պատասխանի ականատեսը չենք լինելու Միքայել Մինասյան. Վատիկանի նկուղներից մեկում հանգչում է Պետրոս առաքյալի աճյունը։ Այնտեղ չեն մտնում «պադվալի» աշխարհընկալմամբ Միջադեպ՝ Փաշինյանի ելույթի ժամանակ. Միլանի եկեղեցի մտած ադրբեջանցի բլոգերը Փաշինյանին խնդրեց վերադարձնել «իրենց հողերը» (տեսանյութ) ՀՀԿ նախագահ, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ԵԺԿ համաժողովում. Տեսանյութ Մոսկվայի մարզում կանխել են ԻՊ-ի անդամների գործունեությունը Հունաստանի Կալամատա քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան է բացվել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan