AM | RU
USD
EUR
RUB

ԲԴԽ անդամները հանդիպելու են դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ

 

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.am: Բարձրագույն դատական խորհուրդը նախապես տեղեկացված է եղել, որ Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում խուզարկություն է կատարվելու։ Լրագրողների հետ զրույցում ասաց ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը։ Նա նշեց, որ իրենք այսօր հանդիպելու են դատավորի հետ։

Դատավոր Դավիթ Գրիգորյանի իրավունքների խախտման վերաբերյալ փաստաբան Գեորգի Մելիքյանը դիմել է Բարձրագույն դատական խորհուրդ։ Գ. Բեքեմզյանն ասաց, որ իրենց դեռ ոչինչ չի տրամադրվել, միայն բոլոր թղթերը, նյութերը տեսնելուց, դատավորի հետ հանդիպելուց հետո կարող են կարծիք կազմել, իրենց դիրքորոշումը հստակեցնել։

«Կապի մեջ ենք եղել դատավորի հետ։ Այսօր առավոտյան զանգել ենք իրեն, խնդրել ենք հանդիպում։ Բացատրություն չենք պահանջելու Դավիթ Գրիգորյանից, այլ խոսելու ենք, հասկանալու, թե այս գործողությունները որքանով են ազդել նրա՝ որպես դատավոր գործունեության, անկախության, անաչառության վրա»,- ասաց ԲԴԽ անդամը։

Հարցին, թե Դ. Գրիգորյանի աշխատասենյակը խուզարկելու և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի միջև կա՞պ տեսնում եք, Գ. Բեքմեզյանն ասաց. «Դեռևս ոչ մի գործի հետ կապված կապ չեմ տեսնում»։

Հիշեցնենք, որ դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշմամբ, մայիսի 18-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց ընտրված կալանավորումը փոփոխեց, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց Արցախի Հանրապետության նախկին ու ներկա նախագահների՝ Արկադի Ղուկասյանի ու Բակո Սահակյանի անձնական երաշխավորությունը։

Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը խուզարկվել է հուլիսի 16-ին։ ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը Panorama.am-ին ասել էր, որ խուզարկությունն իրականացվել է ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում։

Լրահոս
Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Հովսեփ Կիրակոսյանի ծննդյան օրն է Սպիտակ տունը խստացնում է ապօրինի ներգաղթյալների վիճակը ԱՄՆ-ն ետ է կանչել Patriot համակարգերը Թուրքիային վաճառելու որոշումը Times․ Թուրքիայից Հունասատան փախստականների հոսքը եռապատկվել է Տավուշում ՊՆ մեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայող լուրջ վնասվածք չի ստացել․ Արծրուն Հովհաննիսյան «Հրապարակ». Հրդեհներն ու ԱԻՆ հաղորդագրությունները «Ժամանակ». Ո՞վ է լինելու Գյումրիի քաղաքապետի ընտրություններում իշխանության թեկնածուն «Ժամանակ». Կշարունակեն թանկանալ ծխախոտը, սպիրտային խմիչքները, սեղմված գազը «Հրապարակ». Սեյրան Սարոյանին օդանավակայանում դիմավորելու են գնացել իրավապահները «Հրապարակ». Ո՞վ է լինելու առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի նոր ղեկավարը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 23 Վաղվա հոսանքազրկումների մասին Հրդեհները ոչնչացնում են Ամազոնի անտառները Իրանը սատարում է Ֆրանսիայի կողմից առաջարկվող միջուկային գործարքին․ Ջավադ Զարիֆ Սորոսը մտավ Արցախ Եթե մենք լինեինք առաջադեմ, ժողովրդավարական, թափանցիկ պետություն և հասարակություն, ապա Ամուլսարի հիմնախնդիրն պետք է լուծվեր հետևյալ կերպ Որքան կարժենան դպրոցական դասագրքերը. Արայիկ Հարությունը հաստատել է որոշումը Հայաստանը վերահաստատել է աջակցությունը Եգիպտոսին ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի հարցում Վենետիկի հանձնաժողովը համաձայնել է խորհրդատվական կարծիք տալ՝ Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ դիմումի հիման վրա Ինչո՞ւ է վարչապետ Փաշինյանը կողմ հանքի շահագործմանը. փորձագետ Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել Ինչու է Փաշինյանը «սորոսական» կառույցներին պետական ֆինանսավորում հատկացրել ԱՄՆ-ի հետ մենք ունենք բավականին ակտիվ հարաբերություններ. ԱԳ նախարար Բանակցային գործընթացը չի կագնել. Զոհրաբ Մնացականյան ՀՊՏՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Դիանա Գալոյանը Զելենսկին առաջարկում է Ղրիմի վերադարձ՝ Ռուսաստանին G8 ընդունելու դիմաց ՄԱԿ-ում տարածվել է Արցախի Հանրապետության Կամավոր ազգային զեկույցը Երկրաշարժ Արցախի Հանրապետության Մարտակերտ քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք Արայի լեռան ստորոտում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են ԱԱԾ-ն հայտնաբերել է ահաբեկչության կատարման համար հետախուզման մեջ գտնվող Հնդկաստանի 2 քաղաքացու. ՏԵՍԱՆՅՈՒԹ «Հրապարակ». Մեգանախարարություններում դեռևս անորոշ վիճակ է «Հրապարակ». Ռևազյանի և ռուսական «Պոբեդա» ընկերության միջև հարաբերությունները լարված են «Հրապարակ». Ամուլսարի շահագործումը կասեցնելու հարցը կարող է «Իմ քայլի» տրոհման պատճառ դառնալ «Ժամանակ». Թիկունքում անձնազոհ աշխատանք կատարած անձինք ինչո՞ւ որևէ կարգավիճակ չունեն ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 22 Պլանային ջրանջատում Երևանում, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերում օգոստոսի 22/23-ին Սաուդյան Արաբիայում զգուշացրել են՝ չայցելել Թուրքիա Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Պյոտր Սվիտալսկու հետ Քննարկվել են Արցախում հանքարդյունաբերության առչվող հարցեր Երկրաշարժ Աշոցք գյուղից 9 կմ հյուսիս-արևելք
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan