Դատարանը մերժեց Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի հարցով դատախազության բողոքը

Դատարանը մերժեց Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի հարցով դատախազության բողոքը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի և բանկային հաշիվների վրա դրված կալանքի հարցով ՀՀ դատախազության բողոքը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դատական նիստը նախագահում էր դատավոր Արսեն Նիկողոսյանը:

Որոշման մեջ ասվում է, որ դատարանը որոշել է մերժել դատախազների կողմից բերված բողոքը, և օրինական ուժի մեջ թողնել ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Աննա Դանիբեկյանի որոշումը՝ հիմք ընդունելով սույն որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում