Մերկելը հաստատել է քաղաքականությունը լքելու իր մտադրությունը
14/08/2019 11:07
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, Panorama.am: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հաստատել է 2021թ․-ից հետո քաղաքականությունից հեռանալու իր մտադրությունը: Այս մասին հայտնում է Ostsee-Zeitung թերթը:
Նշվում է, որ կանցլերը նման հայտարարություն է արել ընթերցողների ֆորումի ժամանակ:
Ըստ նրա, ժամկետի ավարտից հետո նա այլևս չի նախատեսում ակտիվ քաղաքական գործունեություն ծավալել:
Հարցին, թե ինչով է զբաղվելու, Մերկելը խոստովանել է, որ կցանկանա հանգստանալ:
«Ես կփորձեի մի քիչ քնել: Եթե դա տեղի ունենա, ապա ես այնուհետ ամուսնուս կամ ընկերներիս հետ կգնամ համերգ կամ օպերա», – ասել է Մերկելը:
Բացի այդ, ըստ կանցլերի, նա կցանկանար, որ խատմության գքերում իր մասին գրվեր, որ «ինքը փորձել է»։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մերկելը հրաժարվում է լքել պաշտոնը առողջական խնդիրների պատճառով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում