Հենրիխ Մխիթարյանը հավանաբար վաղը Երևան կժամանի
02/09/2019 18:50
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.am: Սեպտեմբերի 5-ին և 8-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Եվրոպայի 2020 թ. առաջնության ընտրական փուլի J խմբի հինգերորդ և վեցերորդ տուրերի հանդիպումները՝ նախ հյուրընկալելով Իտալիայի, ապա՝ Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականին։
ՀՖՖ կայքից տեղեկանում ենք, որ սեպտեմբերի 2-ին Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Ժամը 19:00-ին նշանակված է հավաքականի առաջին մարզումը։ Նախապես հավաքական հրավիրված ֆուտբոլիստներից առայժմ չեն ժամանել Անդրե Չալըշըրն ու Վարազդատ Հարոյանը, ովքեր հավաքականին կմիանան երեկոյան, և Հենրիխ Մխիթարյանը, ով հավանաբար Երևան կժամանի վաղը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում