Նախընտրական քարոզարշավն անցել է առանց որևէ լուրջ խախտումների (Տեսանյութ)

Նախընտրական քարոզարշավն անցել է առանց որևէ լուրջ խախտումների (Տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Ստեփանակերտի քաղաքապետի թեկնածու Գրիգորի Սահակյանը վստահեցնում է` Արցախում նախընտրական քարոզարշավն անցել է առանց որևէ լուրջ խախտումների:

«Բայց լարվածությունը, միանգամից ասեմ, շատ է: Շատ է նրանով, որ բոլոր հինգ թեկնածուներն էլ հասարակության համար ընդունելի ու արժանի թեկնածուներ են», – Aysor.am-ի հետ զրույցում ասաց Գրիգորի Սահակյանը:

Քաղաքապետի թեկնածուն կարևոր է համարում, որ քաղաքապետի բոլոր թեկնածուներն էլ քաղաքականության հետ որևէ կապ չեն ունեցել:

Գրիգորի Սահակյանը նշում է՝ բոլոր թեկնածուների շանսերը հավասար են:

«Բոլոր թեկնածուներն էլ իրենց անցած ճանապարհով, փորձով ու գիտելիքով ունեն իրենց այն առանձնահատկությունն ու հետաքրքրությունը, որի համար պետք է քվեարկեն մեր քաղաքացիները», – ասում է նա:

Թե ինչո՞վ է տարբերվում ինքը մյուս թեկնածուներից ու ինչո՞ւ արցախցին հենց իրեն պետք է ընտրի, Գրիգորի Սահակյանը պատասխանում է.

«Ես տարբերվում եմ նրանով, որ բավականին լուրջ փորձ ունեմ կառավարման ոլորտում: Ես պատրաստ եմ իմ վրա պատասխանատվություն վերցնել»:

Մանրամասները` տեսանյութում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում