Թուրքիան և ԱՄՆ-ն սեպտեմբերի 8-ին կսկսեն համատեղ հերթապահությունը Սիրիայի հյուսիս-արևելքում
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Թուրքիան և ԱՄՆ-ն սեպտեմբերի 8-ին կսկսեն համատեղ ցամաքային հերթապահություն իրականացնել Սիրիայի հյուսիսարևելյան շրջանում՝ Եփրատ գետի մոտակայքում նախատեսված անվտանգության գոտում: Այս մասին ТАСС գործակալության փոխանցմամբ հայտնել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուսուլի Աքարը:
Նախարարի խոսքով՝ օդային վերահսկողությունը նույնպես հնարավորություն է տալիս ֆիքսել Սիրիայի հյուսիս-արևելքում տիրող իրավիճակը:
Հինգշաբթի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին հայտարարել է մինչև սեպտեմբերի ավարտը Սիրիայում անվտանգության գոտիներ ստեղծելու մտադրության մասին:
Օգոստոսի 31-ին Էրդողանը հայտարարել էր, որ երկրի Զինուժը մի քանի շաբաթից կարող է ինքնուրույն անցնել անվտանգության գոտիներ սահմանելու մասին գործողությունների ծրագրի իրականացման:
Հետևեք մեզ նաև Telegram-ում