Արշավիր Ղարամյան. Վանեցյանը լավագույներից է

Արշավիր Ղարամյան. Վանեցյանը լավագույներից է

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Facebook: Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քատուղար Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

ՀԱՅՐԵՆԻՔՆ ՈՒ ՍՊԱՅԻ ՊԱՏԻՎԸ ՎԵՐ ԵՆ ԱՄԵՆ ԻՆՉԻՑ։

Արթուր Վանեցյանի հետ այս կարճ ժամանակահատվածում չափազանց բարդ, ծանր ճանապարհ ենք անցել։ ԱԱԾ-ն գերազանց պատրաստությո ւն անցած, իրենց հայրենիքին անմնացորդ նվիրված սպաների դարբնոց է. Վանեցյանը բացառություն չէ, ավելին՝ լավագույներից է։ Արցախի անվտանգության ապահովման, ամրապնդման գործում գեներալ Վանեցյանն իր մեծ ներդրումն ունի և դա է նաև պատճառը, որ վայելում է մեր հայրենակիցների սերն ու հարգանքը։

Արշավիր ՂԱՐԱՄՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում