AM | RU
USD
EUR
RUB

Վարչապետի գերթանկարժեք վոյաժը. 330 հազար դոլար հանուն ինչի՞

 

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Politik.amԵրեկ հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ է մեկնել չարթերային թռիչքով: Հայտնի է, որ Փաշինյանը Լոս Անջելես է մեկնել Գյումրու Շիրակ օդանավակայանից: Ըստ վարչապետի ֆեյսբուքյան էջի, Գյումրիից նա մեկնել է սեպտեմբերի 21-ին ժամը 15:52: 

Նորից հետևելով վարչապետ Փաշինյանի ֆեյսբուքյան հրապարակումներին տեղեկանում ենք, որ նա Լոս Անջելես է հասել սեպտեմբերի 22-ին ժամը 08:55:

www.flightradar24.com կայքի օգնությամբ տեղեկանում ենք, որ սեպտեմբերի 21-ին ժամը 15:41(վարչապետ Փաշինյանին օդում արված լուսանկարի հրապարակվելուց ուղիղ 11 րոպե առաջ) Գյումրու Շիրակ օդանավակայանից թռիչք է իրականացրել միայն մեկ ինքնաթիռ՝ Gulfstream G550:

Լուսանկարում թռիչքի ժամանակը գրված է Գրինվիչի ժամանակով 11:41, Գյումրին +4 գոտում է ուստի սրան պետք է գումարել 4 ժամ և կստանանք 15:41

Լուսանկարում թռիչքի ժամանակը գրված է Գրինվիչի ժամանակով 11:41, Գյումրին +4 գոտում է ուստի սրան պետք է գումարել 4 ժամ և կստանանք 15:41։

Վարչապետ Փաշինյանի համար պատվիրված ինքնաթիռը Գյումրիից ուղևորվել է Իռլանդիա, որտեղ լիցքավորվելուց հետ ուղղություն է բռնել դեպի ԱՄՆ, Լոս Անջելես:

Երեկ Բլոգնյուզ կայքի խմբագիր Կոնսանտին Տեր-Նակալյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարել էր, որ այս թռիչքը պետության համար արժեցել է 400 հազար դոլար, ուստի մենք փորձեցինք հասկանալ, թե որքան է իրականում արժեցել վարչապետի Լոս Անջելես մեկնելը Gulfstream G550 ինքնաթիռով:

Նախ նկատենք, որ ըստ վարչապետի հրապարակած լուսանկարների թռիչքը տևել է մոտ 17 ժամ: Gulfstream G550 ինքնաթիռը գերթանկարժեք ինքնաթիռների շարքին է դասվում: Մասնավոր ինքնաթիռների վարձակալությամբ զբաղվող Jets.ru կայքում նշված է, որ Gulfstream G550 ինքնաթիռ կարելի է վարձակալել ժամը 7400-10200 եվրո արժողությամբ:

Մենք արդեն գիտենք, որ վարչապետի Լոս Անջելես թռիչքը տևել է 17 ժամ: Մեր տեղեկություններով նույն ինքնաթիռով վարչապետ Փաշինյանը պատրաստվում է մեկնել նաև Նյու Յորք, որտեղ պետք է մասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի աշխատանքներին և հանդես կգա ելույթով:

Հասկանալու համար, թե դեպի Լոս Անջելես ուղևորությունը որքան կարժենա նշված ինքնաթիռով մենք պատվեր գրանցեցինք կայքում:

Ընկերությունից մեզ հետ կապ հաստատեցին և փոխանցեցին իրենց գնային առաջարկը: Ըստ այդ առաջարկի միայն Երևան-Լոս Անջելես թռիչքը, 13 ուղևորոներով կարժենա 250 հազար եվրո կամ 275 000 դոլար, իսկ Երևան-Լոս Անջելես-Նյու Յորք ուղղությունը կարժենա 300 հազար եվրո կամ 330 000 դոլար:

 

Այս պահին դեռ հայտնի չէ, թե վարչապետ Փաշինյանը պատրաստվում է այլ քաղաքներ ևս մեկնել նշված ինքնաթիռով, բայց կարող ենք ենթադրել, որ գերթանկարժեք վոյաժը շարունակվելու է, քանի որ օրերս կառավարությունը որոշում էր կայացրել կառավարության անդամների գործու­ղումների համար պետական բյուջեից հատկացնել լրացուցիչ 250 մլն դրամ: Ըստ էության այս 250 մլն դրամը նախատեսված է վարչապետ Փաշինյանի ԱՄՆ կատարած այցի ծախսերը հոգալու համար միայն:

 

 

 

 

Լրահոս
Էրդողանը մանրամասնել է Սիրիայի հարցում ԱՄՆ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները «Անտարեսը» ավելի քան 136 միլիոն դրամ է ստացել պետբյուջեից. Հետաքրքիր փաստեր «Անտարեսի» և Արմեն Մարտիրոսյանի մասին Հրայրը էդ երեկո ինձ մի բան պատմեց, որ, երևի, էսօր ամենալավ առիթն է, որ ես այն վերապատմեմ... Հրայր Թովմասյանի աղջիկներին հիմնականում հարցրել են սեփականության իրավունքով պատկանող գույքից. փաստաբան (Տեսանյութ) Ռուբեն Մելիքյանը բացահայտեց, թե Հրայր Թովմասյանի դուստրերին ինչու են ԱԱԾ հրավիրել (տեսանյութ) Հնարավոր չէ իրագործել 10 միլիոնի ծառատունկ․ Անատառագետը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին Չեմ կիսում կառավարության քաղաքականությունը. Սարհատ Պետրոսյանը լքում է պաշտոնը Հրայր Թովմասյանի հոր ինքնազգացողությունը չի վատացել. Փաստաբանը հերքում է ԱԱԾ-ում ավելի քան մեկ ժամ է հարցաքննում են Թովմասյանի դուստրերին Այսօր որդեգրվել է մի գործիքակազմ, որը բնորոշ էր 1937 թվականին. Լիլիթ Գալստյանը (տեսանյութ) ՀՀ նախագահը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ ՍԴ–ն մերժել է Ռ. Քոչարյանի դիմումի հիման վրա ՀՀ ՔԴ 407-րդ հոդվածի սահմանադրականության հարցը որոշելու վերաբերյալ գործի քննությունը Հրայր Թովմասյանի նկատմամբ տեղի է ունենում հատուկ հետապնդում` պայմանավորված իր պաշտոնական դիրքով. Զարուհի Փոստանջյան (տեսանյութ) Փաստաբանը՝ Հրայր Թովմասյանի հորը ԱԱԾ կանչելու և բացատրություն վերցնելու մասին (տեսանյութ) Հրայր Թովմասյանի ավագ դուստրն այս պահին հարցաքննվում է, կրտսերը՝ սպասում Վիրավոր ոստիկանը դուրս է գրվել հիվանդանոցից Սահմանադրական դատարանի դատավորները հայտարարություն տարածեցին Պրոֆեսիոնալ լինելը մեր երկրում գնալով արժեզրկվում է. Ռուբեն Մելիքյան Անհրաժեշտություն է առաջացել բացատրություն վերցնել նաև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի մոտ ազգականներից. ԱԱԾ «Ժամանակն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը». կոչ՝ ԱՄՆ Կոնգրեսում (տեսանյութ) Պետք է լինի պետության ղեկավարի գիտակցում, որ սա նախկինների ու ներկաների պայքար չէ. Արփինե Հովհաննիսյան (Տեսանյութ) Հրայր Թովմասյանի հոր ինքնազգացողությունը ԱԱԾ-ում վատացել է Իրավապաշտպաններն ուղևորվում են ԱԱԾ, որտեղ այսօր հարցաքննվում են Հրայր Թովմասյանի դուստրերը. ՈՒՂԻՂ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Գվատեմալայի Հանրապետության նորանշանակ դեսպանը Հ. Թովմասյանը գերադասեց ծառայել ՀՀ-ի սահմանադրականությանը, ոչ թե Փաշինյանին Սա քաղաքական բեսպրեդել է. ՀՅԴ ներկայացուցիչը՝ Հրայր Թովմասյանի անձի շուրջ տեղի ունեցածի մասին Ավետիք Իշխանյանն այլևս չկարողացավ լռել Էլինար Վարդանյան. Իրավական ռեպրեսիաները Հայաստանում այլևս իրականություն են Զ. Փոստանջյան. Այս ճանապարհով առաջ գնացող իշխանությունը կհայտնվի առավել դժբախտ իրավիճակում, քան նախորդները Թուրքիան վերսկսել է գործողությունը Սիրիայում՝ չնայած ԱՄՆ-ի հետ հրադադարի համաձայնության Հայաստանում ներպետական օրենքներն ու Սահմանադրությունն այն չեն. Լարիսա Ալավերդյան «ՀՀ իրավական մարտահրավերները» խորագրով քննարկումը՝ ուղիղ Արա Զոհրաբյան. Պատրաստ եմ ստանձնել Հրայր Թովմասյանի դուստրերի շահերի պաշտպանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունենում Անվտանգության խորհրդի նիստ ՍԴ նախագահ Հ. Թովմասյանի և նրա հարազատների նկատմամբ տեղի ունեցող գործողությունների վերաբերյալ ասուլիսը՝ ուղիղ Ավտովթարի հետևանքով մահացել է ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եղբայրը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ Իրանի և Թուրքիայի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել ԱԺ-ն միայն սեպտեմբերի գործուղումների համար ծախսել է ավելի շատ, քան 2017-ին և 2018-ին Վնասվածք ստացած ոստիկանի վիճակը լավ է, շուտով դուրս կգրվի. «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ մամուլի խոսնակ «Կազանյան փաստաթուղթը» մերժվել է հենց Ադրբեջանի կողմից. Նաղդալյանի թեթևակի հիշեցումը՝ Բաքվին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan