Մանրամասներ վիրավորված ժամկետային զինծառայողի մասին

Մանրամասներ վիրավորված ժամկետային զինծառայողի մասին

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.am: Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Վահեի Խաչատրյանի վնասվածք ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից:

«22.09.2019թ.՝ ժամը 03:35-ի սահմաններում N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Վահեի Խաչատրյանի՝ որովայնի շրջանում հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Քրեական գործի քննությամբ պարզվել է, որ Հ. Խաչատրյանը հրազենային վնասվածքը ստացել է ծառայակցի կողմից զենքի հետ վարվելու կանոնների խախտման հետևանքով:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է»,-ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել էին, որ սեպտեմբերի 22-ին` ժամը 03:35-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, նախնական տվյալներով, զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Հայկ Վահեի Խաչատրյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում