Արցախի նախագահը ուսուցիչների է պարգևատրել

Արցախի նախագահը ուսուցիչների է պարգևատրել

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պարգևատրման արարողություն՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ:

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ Բակո Սահակյանը շնորհավորել է ներկաներին՝ արժևորել ուսուցիչների աշխատանքը և ընգծել, որ այսուհետ էլ կրթության ոլորտը լինելու է պետության ուշադրության կենտրոնում:

Միջոցառմանը մասնակցել են ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում