Ռուսաստանն ու Թուրքիան պայմանավորվել են ազգային արժույթների համաձայնեցման մասին
08/10/2019 18:40
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը և Թուրքիայի գանձերի ու ֆինանսների նախարարությունը համաձայնագիր են ստորագրել՝ ազգային արժույթով հաշիվների և վճարումների վերաբերյալ, փոխանցում է Lenta.ru-ն:
Փաստաթղթի հիմնական նպատակն էր երկու երկրներում և ռուբլու, և լիրայի աստիճանական անցումը,որի համար անհրաժեշտ է ֆինանսական շուկայի ենթակառուցվածքների զարգացում, ինչպես նաև գործարար սուբյեկտների համար ազգային արժույթների գրավչության բարձրացում:
Համաձայնագիրը նաև վերաբերում է Թուրքիայում ռուսական «Միռ» քարտերի ենթակառուցվածքների ընդլայնմանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում