Հրապարակվել են Սիրիայում Թուրքական հարձակման առաջին կադրերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Analitik.am: Թուրքական Anadolu գործակալությունը հրապարակել է Սիրիայում «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողության վայրից առաջին կադրերը։ Կադրերում երևում է սիրիական Թել Աբյադ քաղաքում ավիահարվածների արդյունքները։
Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 9-ին, Թուրքիան հայտարարել է Սիրիայում «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողությունների մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն գրոհել է սիրիական երկու քաղաքներ՝ Թել Աբյադը և Ռաս Էլ-Աինը։
Գործողության մեկնարկից առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զրուցել է իր ռուս գործընկերոջ՝ Վլադիմիր Պուտինի հետ, որը կոչ է արել մի լավ ծանր ու թեթև անել իրավիճակը և մտածել հնարավոր հետևանքների մասին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի աջակցել Անկարայի գործողությունը՝ անվանելով այն «վատ գաղափար»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում