Կադրային նշանակումներ` ՀՀ դատախազությունում
11/10/2019 18:20
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հոկտեմբերի 10-ի հրամանով Լոռու մարզի դատախազի տեղակալ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Գարեգին Ժորայի Մանուկյանը փոխադրվել և նշանակվել է Լոռու մարզի դատախազի պաշտոնում։Այս մասին հայտնում են դատախազության հանրային կապերի բաժնից:
ՀՀ գլխավոր դատախազի հոկտեմբերի 11-ի հրամանով Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազի տեղակալ, արդարադատության երրորդ դասի խորհրդական Պետրոս Վարդանի Մարտիրոսյանը փոխադրվել և նշանակվել է Սյունիքի մարզի դատախազ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում