Թուրքիայի նախագահը Ռուսաստան կայցելի հոկտեմբերի 22-ին
17/10/2019 10:08
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Սոչի կմեկնի հոկտեմբերի 22-ին, որտեղ նա, ինչպես սպասվում է, կհանդիպի Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնել են Թուրքիայի ղեկավարի գրասենյակից:
«Ակնկալվում է, որ նախագահը 2019 թվականի հոկտեմբերի 22-ին մեկօրյա այց կկատարի Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաք», – ասված է հաղորդագրության մեջ:
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ հանդիպմանը երկու երկրների ղեկավարները քննարկելու են Սիրիայում ստեղծված իրավիճակը և ռազմական կոնֆլիկտի կարգավորումը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում