AM | RU
USD
EUR
RUB

«Հայելու առաջ» հաղորդումը փակելը քաղաքական ճնշման հետևանք է. Սաթիկ Սեյրանյան

 

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը կարծում է, որ «Կենտրոն» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հայելու առաջ» հաղորդումը, որը վարում էր Անժելա Թովմասյանը, փակվել է քաղաքական ճնշումների հետևանքով։

«Մասնավոր հեռուստաընկերությունը պետք է մեկնաբանի՝ ինչու է գնացել այդ քայլին, որովհետև, ինչքան հասկանում եմ Անժելա Թովմասյանի խոսքից, հայտարարությունից, եղել են ճնշումներ», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Սաթիկ Սեյրանյանը։

«Անհասկանալի է, երբ դա այդ հեռուստաընկերության ամենառեյտինգային հաղորդումն է, որպես գործատու, ընկերությունը պետք է ամեն կերպ պահեր, սա նշանակում է, որ խնդիրը եղել է քաղաքական ու ընկերությունը ստիպված է գնացել այդ քայլին», - ասաց նա։

Սաթիկ Սեյրանյանը նշեց, որ նախկինում էլ է եղել վտանգ, որ կարող է փակվել լրատվամիջոց կամ հաղորդում, բայց, այնուամենայնիվ, խնդիրը հաղթահարվել է։

«Խոսվում է աննախադեպ ազատության մասին, նշվում է, որ մամուլը երբևէ այսքան ազատ չի եղել, բայց ունենում ենք դեպք, երբ հեռուստաընկերությունը ստիպված է լինում քաղաքական ճնշումների ներքո հաղորդաշար փակել։ Այնուամենայնիվ, մենք պետք է հասկանանք, թե ինչպես են մեկնաբանում սա հեռուստաընկերությունից, ի՞նչ խնդիրներ են եղել», - ասաց Ժուռնալիստների միության նախագահը։

Սաթիկ Սեյրանյանը նշեց՝ վստահ է, կգա ժամանակ, երբ ողջ ճշմարտությունը հայտնի կդառնա։

«Հաշվի առնելով, որ հեռուստաընկերության ղեկավարն Ազգային ժողովում ներկայացված է որպես քաղաքական ուժի ղեկավար, կարծում եմ, որ հերքումներ կտեսնենք, բայց կգա ժամանակ, որ ամբողջ ճշմարտությունը հայտնի կդառնա։ Կարծում եմ, որ, այո՛, սա քաղաքական ճնշման հետևանք է, որովհետև որևէ հեռուստաընկերության ղեկավար իր ռեյտինգային հաողորդումը չի փակի։ Կարծում եմ՝ դժվարությամբ են գնացել այս քայլին, ուրիշ ձև չեն ունեցել, քան իշխանությունների ցանկությունը կատարելը», - ընդգծեց Ս. Սեյրանյանը։

Aysor.am-ը հաղորդման փակման հետ կապված փորձել է մեկնաբանություն ստանալ նաև «Կենտրոն» հեռուստաընկերության տնօրեն Սերգեյ Ադումյանից։

«Հիմա հարմար չի տեղս, մեկ ժամից զանգեք», - երեկ մեզ հետ զրույցում ասել էր նա։

Երեկ ու այսօր նույնպես փորձել ենք կապ հաստատել Ադումյանի հետ, սակայն մեր զանգերն անպատասխան են մնացել։

Հիշեցնենք՝ Անժելա Թովմասյանը երեկ հայտարարեց «Կենտրոն» հեռուստաընկերությունում իր գործունեությունը դադարեցնելու մասին։

««Կենտրոն» հեռուստաընկերությամբ հեռարձակվող իմ հեղինակային հաղորդաշարը՝ «Հայելու առաջ»-ը, արդեն մի քանի շաբաթ է եթերում չէ։ Ոչ իմ նախաձեռնությամբ։ Չեմ ուզում մեկնաբանել ու գնահատականներ տալ, թե ինչու է այդպես ստացվել։ Կարծում եմ, որ ամեն ինչ պարզ է», - ասել էր նա։

Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ Անժելա Թովմասյանի հեղինակային հաղորդումը, որը հաճախ հանդես է գալիս իշխանության քննադատությամբ, փակվում է, ըստ որոշ տեղեկությունների, կառավարության ներկայացուցիչների պահանջով:

Անի ՎԱՐԴԱՆՅԱՆ

 

Լրահոս
Եթե Քոչարյանի նկատմամբ հարուցված գործը ջուր է, Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործն օդ է. Արմեն Աշոտյան Այսօրվա հոսանքազրկումների մասին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ասուլիսը՝ ՀՀ ներքաղաքական և արտաքին քաղաքական վերջին զարգացումների մասին․ ուղիղ Իշխան Սաղաթէլեան Թորոնթոյի Մէջ Հանդիպեցաւ Նահանգային Նախարարներու, Երեսփոխաններու եւ Քաղաքապետական Ներկայացուցիչներու Հետ ԱԺ-ում քննարկվում է 2020թ-ի պետբյուջեի նախագիծը, մասնակցում է նաև Նիկոլ Փաշինյանը․ նիստը՝ ուղիղ Մեր զինված ուժերն առավել քան երբևէ պետք է պատրաստ լինեն ցանկացած սադրանքի. Կարեն Բեքարյան (տեսանյութ) ԱԳՆ կեղծել է պաշտոնական հայտարարությունը Նիկոլ Փաշինյանը հանդիպման էր հրավիրել Արա Վարդանյանին ու հենց վարչապետի ընդունարանում ձերբակալել էին նրան NASA-ն Զոհար և Հելգա անունները կրող «կին» մանեկեններ կուղարկի լուսին (Լուսանկարներ) ԱՄՆ-ում Ազգային գվարդիայի ուղղաթիռ է կործանվել Հայոց ցեղասպանության բանաձևը կրկին չի ընդգրկվել ԱՄՆ Սենատի օրակարգում «Ժողովուրդ». Խնդիր է դրված դատական իշխանության ոչ թե 30-50 տոկոսի, այլ ամբողջ կազմով լիազորությունների դադարեցման «Ժողովուրդ». «Գոլդեն Փելիս» հյուրանոցի աճուրդի համար հայտ ներկայացնելու մտադրություն ունի ընդամենը մեկ ընկերություն «Փաստ». Մինչև ուշ գիշեր ՀՀԿ գրասենյակը «եռում» էր «Ժողովուրդ». Դեռևս 1993-ին Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը Արցախը որպես բանակցային կողմ է ընկալել «Իրատես»․ Կոռուպցիան ամբողջովին տեղափոխել են իշխանության վերին՝ հասարակության կողմից չնկատվող և չվերահսկվող ատյաններ «Իրատես». Եթե ԲՀԿ-ն լավ, թե վատ «պատմելու բան» ունի, «Իմ քայլն» ընդհանրապես խոսելու տեղ չունի «Հրապարակ». Սերժ Սարգսյանի անձնագիրը վերցրել են. Առաջիկայում պլանավորված էին եվրոպական մի քանի այցեր, այդ թվում՝ և Ռուսաստան «Իրատես». Միր­զո­յա­նը ցան­կա­նում է ա­մեն գնով նա­խա­րար դարձ­նել յուր սա­նի­կին «Հրապարակ». Իտալիա Նիկոլ Փաշինյանի այցի ձախողման համար մեղավոր են գտել փոփոխություններ են սպասվում «Հրապարակ». «Գողականները» հավաքվում են, իրենց ներքին օրենսդրությունն են փոխում «Փաստ». Իշխանության ներսում քննարկվում է կառավարման կիսանախագահական համակարգի անցնելու հարցը «Փաստ». Փաշինյանն իր պոպուլիզմի զոհն է դարձել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 6 Այդ խողովակները պետք է օգտագործվեն․ Լավրովը կոչով դիմել է Բեռլինին ԵԱՀԿ ՄԽ-ն Երևանին և Բաքվին կոչ է անում բովանդակալից բանակցություններ վարել Բաբայան. «Մնացականյան–Մամեդյարով հանդիպումից հեղափոխական առաջընթաց ակնկալելը վաղաժամ էր» Շարունակվում են ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի քաղաքական հանդիպումները Կանադայում. ՏԵՍԱՅՈՒԹ Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման իրական վտանգ կա.Մ.Լայչակ Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել Ինչու՞ պետք է նախարարներն ու փոխնախարարները «պադավատ» ունենան Կոչ ենք ուղղում Փաշինյանին` սթափվել և մնալ զբաղեցրած պաշտոնի լիազորությունների շրջանակում. ՀՅԴ ԳՄ հայտարարությունը Հունվարի 1-ից փոփոխություններ են լինելու Մենք չենք սկսել այս «պատերազմիկը»․ Մեդվեդև Նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ղրղզստանի նորանշանակ դեսպանը Իրանը 5 մլրդ դոլարի վարկ է խնդրում ՌԴ-ից Արծվաշենցիները դժգոհ են կառավարության ներկայացուցչի հետ հանդիպման արդյունքից Եթե էս հարցին էսօր լուծում չտվեցին, ես խոսք եմ տալիս, լրիվ երակներս կտրելու եմ, արյունս լցնեմ կառավարության դեմը Վանաձորում ձյուն է տեղում Ալիևը լուծարել է Ադրբեջանի խորհրդարանը և նշանակել արտահերթ ընտրությունների օրը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan