Մարգարիտա Խաչատրյանը՝ նախարարների բարձրացված աշխատավարձերի մասին
23/10/2019 14:10
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը դիմեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
«Պարոն վարչապետ, եթե փող ունես, տեղավորելու տեղ չունես, եթե դու մի նախարարի կարող ես 1 միլիոն 500 հազար դրամ աշխատավարձ բարձրացնես, ապա բեր խրամատում հրամանատրի աշխատավարձն էլ բարձրացրու, որ զինվորից չգնա», – ասաց նա։
Մարգարիտա Խաչատրյանը նշեց, թե խնդրում է մեկ անգամ այցելել խրամատ ու տեսնել զինվորների ապրելակերպը։
«Մի անգամ զինվորի հետ գիշերը մնացեք խրամատում», – ասաց նա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում