AM | RU
USD
EUR
RUB

Անժելա Թովմասյանին առաջարկել են իր հաղորդումը տեղափոխել Արմնյուզ հեռուստաընկերություն

 

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Եթերից զրկված Անժելա Թովմասյանին առաջարկել ենք «Հայելու առաջ» հաղորդումը տեղափոխել Արմնյուզ հեռուստաընկերություն։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Քառյակ մեդիա» ընկերության գլխավոր տնօրեն Արամ Անտինյանը։

«Կարևորելով ազատ մամուլի դերը մեր երկրի հասարակական-քաղաքական կյանքում ու խիստ դատապարտելով այն ճնշումները, որոնց թիրախը դարձան Անժելա Թովմասյանն ու իր լրատվամիջոցը, Անժելա Թովմասյանին առաջարկ ենք արել եթերից զրկված «Հայելու առաջ» հաղորդումը տեղափոխել Արմնյուզ հեռուստաընկերություն»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին Անժելա Թովմասյանի ղեկավարած «Հայելի» մամուլի ակումբի վրա 4 հոգի ձվեր էին նետել և պաստառներ փակցրել դռանը՝ «Ալիևի ուշացած, բայց հուժկու պատասխանը Փաշինյանին» վերնագրով նյութի պատճառով: Նրանց դեմ քրգործ է հարուցվել ԶԼՄ աշխատանքը խոչընդոտելու հոդվածով։

Ավելի ուշ Անժելա Թովմասյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ տեղեկացնելով «Կենտրոն» հեռուստաընկերությամբ հեռարձակվող իր հեղինակային հաղորդաշարը՝ «Հայելու առաջ»–ը, արդեն մի քանի շաբաթ է եթերում չէ։

«Ոչ իմ նախաձեռնությամբ։ Չեմ ուզում մեկնաբանել ու գնահատականներ տալ, թե ինչու է այդպես ստացվել։ Կարծում եմ, որ ամեն ինչ պարզ է։ Այնպես է ստացվել, որ «սիրո և հանդուրժողականության» թիրախում մեր ընտանիքն է հայտնվել, բայց ես սա ընդամենն արձանագրում եմ սոսկ փաստի, այլ ոչ տրտնջալու համար։ «Կենտրոնում» իմ աշխատանքային գործունեությունը դադարեցված է։ Ես շնորհակալ եմ «Հայելու առաջ» հաղորդաշարի անդավաճան հեռուստադիտողներից։ Շնորհակալ եմ նաև «Կենտրոն» հեռուստաընկերության թիմից՝ երկար տարիների համատեղ աշխատանքի համար»,-գրել էր նա։

Լրահոս
Ոտքի տակ մի ընկի, հանգիստ վեր ընկեք տեղներդ. ԲՀԿ-ից պատասխան՝ Արարատ Միրզոյանի օգնականին Վազգեն Մանուկյանը դուրս է գալիս Հանրային խորհրդից Կրթության և գիտության ոլորտում ՀՀ իշխանությունների քաղաքականությունը ձախողված և տապալված է ՀՔԾ-ն մերժեց Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելու պահանջս. Նարեկ Սամսոնյան ««Հայոց պատմությունն» ու «Հայոց լեզուն» հանելուց հետո 1 տարվա ընթացքում ունենալու ենք տնտեսական հեղափոխությո՞ւն». Դեկան Արայիկ Հարությունյան - գիտակրթական հանրություն հակամարտությունն արդեն մտել է բաց փուլ. Հրանտ Մելիք-Շահնազարյան (տեսանյութ) ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող ուսանողները և ՀՅԴ-ականները շարունակում են նստացույցը․ ուղիղ Ճակատագրի հեգնանք կամ ինչ պատասխան կտա Հայկ Մարությանն իր կնոջն ու երեխաներին Բառածորանք կամ պաթոլոգիկ շատախոսություն. այս եզրը լավագույնս է բնութագրում Փաշինյանի հանրային խոսքի քաոտիկ և անկանոն բնույթը Արտակ Մովսիսյան. Սենց բան խորհրդային կարգերի ժամանակ էլ չի եղել Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Միթե՞ Փաշինյանը գիտի թե ինչպես անել, որպեսզի Ադրբեջանը պաշտոնապես ճանաչի Արցախի Հանրապետությունը Դիտարկում է անցկացվել Թալիշ գյուղից դեպի արևելք ընկած հատվածում Փաստաբանների պալատը կոչ է անում փաստաբաններին չներգրավվել կոռուպցիոն հարաբերություններում ԵՊՀ դասախոսների մամուլի ասուլիսը. ՈՒՂԻՂ ԱԺ-ն չընդունեց նախագիծը, որով ԱԺ նախագահը կարող էր օրենքի ուժով մասնակցել ԱԽ նիստերին Այսօր ես պահանջում եմ` բարձրացրեք մեր աշխատավարձը. ԵՊՀ դասախոս ԵՊՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի մեծ մասը կմիանա ուսանողական շարժմանը Չպետք է այս շարժումը նույնացնել որևէ կուսակցության շարժման հետ, ուսանողներն այն սկսել են առանց քաղաքականության. ԵՊՀ դասախոս Հայրենիքը չի կարող միայն բոցաշունչ ճառերի ներշնչանք և վերացական զգացմունքների միջավայր լինել. Արթուր Թովմասյան Ուսանող. «Մեզ հասած տեղեկություններով, դասախոսները նախազգուշական գործադուլ կհայտարարեն» 46 ընտանիք վերադարձել է Թալիշ (Տեսանյութ) Այսօր Երևանում ու երկու մարզերում հոսանքազրկումներ կլինեն Հալալ է, Պետրոսյան Գևորգի ցավը տանեմ. Գագիկ Ծառուկյան Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ԵՊՀ ուսանողները դասադուլ են անում. ուղիղ ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց ընդերքօգտագործման ոլորտի իրական սեփականատերերին առնչվող օրինագիծը ԱԺ-ն շարունակում է հերթական քառօրյան. ՈՒՂԻՂ Շերեմետևո օդանավակայանում ինքնաթիռում հայտնված աղավնիի պատճառով թռիչքը հետաձգվել է (տեսանյութ) «Հրապարակ»․ Անկայունության զգացումը խորացնում են ամեն օր հարուցվող քրեական գործերը «Իրավունք»․ Ինչու հրաժարական ներկայացրեց անցումային արդարադատության «անցումային» փոխնախարարը «Ժողովուրդ»․ Հայկ Հարու­թյունյանի հետ դեպքի օրը նույն տանը եղած վկան վերադարձել է Հայաստան «Իրավունք»․ Ալեն Սիմոնյանի երազանքը կիրականանա՞ «Ժողովուրդ»․ Վերին Լարսի անցակետում կադրային փոփոխություններ են սպասվում «Հրապարակ»․ Ինչո՞ւ պետք է Հայաստանը հոգ տանի Ադրբեջանի ժողովրդի շահերի մասին «Փաստ»․ ՀՀ մշտական բնակչության թվաքանակը 22100-ով պակասել է. ինչպիսի՞ն է վերջին 3 տարիների դինամիկան «Փաստ». Իշխանությունը հանրության դժգոհությունների աճող ձնագնդից կարող է խուսափել միայն մի դեպքում «Հրապարակ». «Իմ քայլի» պատգամավորներ դահլիճից դուրս էին եկել «հաշիվ մաքրելու» «Փաստ». Վարչապետի վարկանիշը կտրուկ նվազել է. սպասվում են նոր տեսարաններ «Հրապարակ». «Իմ քայլում» թևերի բաժանումը սրվում է «Փաստ». Հրայր Թովմասյանի դեմ կեղծ ցուցմունք տված Ալվարդ Մելքոնյանին հավանաբար մեղադրանք կառաջադրվի
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan