Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարությունը սպասելի է և ողջունելի. Սիրանուշ Սահակյան
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարությունը սպասելի է և ողջունելի, այս մասին հայտարարություն է տարածել «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.
«Վենետիկի հանձնաժողովի նախագահի այսօրվա հայտարարությունը սպասելի է և ողջունելի։
Դրանում մտահոգություն է արտահայտվում Սահմանադրական դատարանի շուրջ ծավալված վերջին իրադարձությունների ու հաջորդական քայլերի կապակցությամբ՝ ընդգծելով Սահմանադրական դատարանի հետ Կառավարության և Խորհրդարանի բացահայտ հակամարտությունը:
Հանձնաժողովի նախագահը կարևորել է սահմանադրական արժեքների պահպանման գործում Սահմանադրական դատարանի դերը, պետական մարմինների և պաշտոնատար անձանց կողմից զսպվածություն ու հարգանք ցուցաբերելու անհրաժեշտությունը՝ կոչ անելով վերջիններիս Սահմանադրական դատարանի հետ կառուցողական ինստիտուցիոնալ համագործակցության՝ Հայաստանի Սահմանադրության բնականոն կենսագործունեությունը վերահաստատելու համար»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում