Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտնել է, թե երբ են շահագործման հանձնվելու С-400 ՀՕՊ համակարգերը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Ռուսական С-400 զենիթահրթիռային համալիրները Թուրքիայում շահագործման կպատրաստեն մինչև հաջորդ տարվա գարուն։ РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Հուսուլի Աքարը։
«Այդ համակարգերը շահագործման հանձնելու աշխատանքները կշարունակվեն մինչւև 2020-ի գարուն»,- Աքարին մեջբերում է ռազմական գերատեսչության մամլո ծառայությունը։
ՀՕՊ նորագույն համակարգերի մատակարարումները, որոնք Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերություններում առաջացած ճգնաժամի պատճառ են դարձել, սկսվել էին հուլիսի կեսերին։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ ՀՕՊ համակարգերի վերջին տարրերը, ըստ ծրագրի, Ռուսաստան կմատակարարվեն նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին։
С-400 համալիրների մատակարարման պայմանագիրը Մոսկվայում ստորագրվել է 2017-ի ապրիլին՝ դառնալով ՆԱՏՕ-ի անդամ երկրի հետ Ռուսաստանի կնքած խոշորագույն արտահանման համաձայնագիրը։ Ռուսաստանը Թուրքիային պետք է 2,5 մլրդ դոլարի համակարգեր մատակարարի։
Հետևեք մեզ նաև Telegram-ում